Օրեր առաջ դրսում մի կին ընկավ, իսկ ես օգնեցի նրան ոտքի կանգնել․ Վեր կացավ ու սկսեց ինձ մեղադրել․․․Դե արի ու այսքանից
հետո մարդկանց օգնի։Մի քանի օր առաջ, երբ փողոցները պատված էին սառույցով, երե կոյան աշխատ անքից տուն էի վերադառ-
նում։ Դեռ մութը լրիվ չէր ընկել, բայց դրսում քիչ մարդ կար։ Ինձանից մոտ 15 քայլ առաջ մի կին էր քայլում՝ բավականին արագ։
Ես էլ մտքումս զարմանում էի, թե ինչպես չի վախենում սառույցի վրայով այդքան արագ քայլելուց, քանի որ ինքս մի քանի անգամ մի
կերպ էի ինձ պահել։Բայց մի քանի րոպեից այդ կնոջ ոտքն էլ սահեց, ու նա ընկավ։ Ձեռքի տոպրակն ու պայուսակը մի կողմ թռան,
իսկ ինքն էլ պառկել էր ու չէր կանգնում։ Շտա պեցի, վերցր եցի իրերը ու սկսեցի ընկածին օգնելու փորձեր ձեռնարկել։

Այդքան էլ լավ չէր ստացվում մոտս, քանի որ ծնկներս ու մեջքս հիվանդ են։Բայց դե հո չէի թողնի նրան սառույցին ընկած։ Վատն այն
էր, որ մոտակայքում ոչ ոք չկար։Մի խոսքով, կինը նստել էր ու նայում կողքերը։ Փորձեց կանգնել, չկարողացավ։ Ասում եմ․
-Հենվեք ձեռքիս, կանգնեք։
-Ինչպե՞ս հենվեմ։ Թևերիս տակից բռնիր ու հանիր ինձ։
-Բայց մենք էտ դեպքում միասին կըն կնենք։ Ես չեմ կարող ձեզ բարձրացնել, մեջքս ցավում է։ Տվեք ձեր ձեռքը, կփորձեմ։

Ու մոտ 60-ամյա ծանր մարմն ով կինը կախվել էր բաճ կոնիս թևից, ինձ թվում էր, որ այն հիմա կպատռվի։ Շատ չարչարվեցինք․ նա
անընդհատ խորհուրդներ էր տալիս, թե ինչպես պահել իրեն։ Արդեն ուզում էի թողնել ու գնալ, որո վհետև հոգնել էի խրատներից ու դժգոհություններից։Շատ մեծ դժվարությամբ կինը ոտքի կանգնեց, սկսեց թափ տալ իր հագուստը։Մեկ էլ բացեց բերանը ու շնորհա-
կալության փոխարեն հայտնեց․
-Նայիր, ոտքից գլուխ կեղտո տվեցի։ Ասում էի չէ՝ թևերիս տակիս բար ձրացրու։ Մի հատ վերա րկուս հետևի մասը թափ տուր, թող
մաքրվի։ Որ չմոտենայիր, երևի ավելի հեշտ բարձրանայի։
Ես լուռ շարունակեցի ճանա պարհը ու սկսեցի մտածել, որ բարի լինելն էլ մի լավ բան չէ․․․
