Վայրի խնձորը երկարացնում է կյանքը
Հնուց է հայտնի խնձորի օգտակարության մասին: Իսկ ահա վերջերս բրիտանական Նորվիչ քաղաքի Սննդի հետազոտության ինստիտուտի գիտնականները հայտարարել են խնձորի մեկ այլ անգնահատելի հատկության մասին. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդակարգում կանոնավորապես խնձոր օգտագործելով` հնարավոր է 17 տարով երկարացնել մարդու կյանքի տևողությունը և երիտասարդացնել օրգանիզմը:
Նրանք խնձորի բաղադրության մեջ մի տարր են հայտնաբերել, որը երիտասարդացնում է սիրտը, լավացնում արյան շրջանառությունը, բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը, պահպանում արյունատար անոթների առաձգականությունը: Գիտնականնրը պարզել են նաև, որ այս տարրի շնորհիվ հնարավոր է 21%-ով նվազեցնել անոթների պատերի կարծրացումը, ինչն էլ սրտի կաթվածի, սրտային մի շարք հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներց մեկն է: Այսպիսի հատկություններով են օժտված հատկապես վայրի խնձորները:
Որպեսզի եղունգներն ամուր լինեն
• Խոնավացրեք եղունգները:

• Եթե մշտապես բողոքում եք կոտրատվող, փշրվող եղունգներից, հետևեք այս պարզագույն խորհուրդներին և արդեն մեկ ամիս անց զգալի փոփոխություն կնկատեք:
• Խոնավացրեք եղունգները: Վազելինը և այլ խիտ քսուքները, որոնք հեշտությամբ լվացվում են ջրով, փափկացնում և խոնավացնում են ինչպես եղունգները, այնպես էլ դրանց հարող մաշկը: Որպեսզի արդյունքն առավել նկատելի լինի, գործողությունն արեք քնելուց առաջ:
• Լոգանքներ` եղունգների համար: Շաբաթը 1-2 անգամ կատարեք այս գործողությունը. տաքացրեք ձիթապտղի ձեթը և 15-20 րոպե մատներն ընկղմեք մեջը:
• Եղունգների լաքը մաքրեք հատուկ հեղուկով: Եղունգնրի լաքը մաքրելու համար օգտագործեք ոչ թե սովորական ացետոն (չորացնում, վնասում է եղունգները), այլ այդ նպատակի համար նախատեսված սնուցող, վիտամիններով հարուստ հեղուկ-միջոցներ:
Հետևեք սննդակարգին: Սննդակարգում պետք է իշխեն կեֆիրը, յոգուրտն ու պանիրը, ծովամթերքը, սոյան, ծովակաղամբը, ձվի դեղնուցը, կանաչեղենն ու բանջարեղենը:
