Ահա հզոր իմունային խթանիչ՝ հազի և մրսածության դեմ, որը կօգնի կրճատել մրսածության և հազի տևողությունը։
Այս տնական օշարակը՝ փորձված միջոց է։ Ընդունեք այն, հենց զգաք մրսածության առաջին նախանշանները, որպիսի չհիվանդանաք։
Օշարակի մեջ օգտագործվող բոլոր բաղադրիչները շատ հզոր բուժիչ հատկություններ ունեն և օգնում են մրսածության և հազի ժամանակ։
Կոկոսի յուղը ոչնչացնում է բակտերիաները, վիրուսներն ու սնկերը։
Թարմ կիտրոնը հարուստ է վիտամին С-ով և ֆլավոնոիդներով, որոնք ապահովում են օրգանիզմի բնական պաշտպանությունը։
Դարչինն ունի հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային հատկություններ։
Ոչ մի դեպքում օշարակը մի տվեք փոքր երեխաներին, քանի որ մեղրը ալերգեն մթերք է։
Անհրաժեշտ է․
- 3ճ․գ․ բնական մեղր
- 2ճ․գ․ ոչ ռաֆինացված կոկոսի յուղ, հալած վիճակում
- 1 կիտրոնի հյութ
- 1թ․գ․ դարչին
Ինչ է պետք անել․
Խառնել բոլոր բաղադրիչները, մինչև միասեռ զանգված կստացվի։ Մի տաքացրեք մեղրը, քանի որ տաքացման արդյունքում մեղրի օգտակար ֆերմենտները քայքայվում են։
Ընդունեք միջոցից 1-2 թ․գ․, օրական 3-5 անգամ՝ մրսածության կամ հազի առաջին ախտանիշների ժամանակ։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։