Քույրս մեր տուն գալիս իր հետ ոչինչ չի բերում, բայց ասում է, որ մտածում է իմ գոտկատեղի մասին ու առանց ամաչելու դատարկում է մեր սառնարանը․․․

Քույրս մեր տուն գալիս իր հետ ոչինչ չի բերում, բայց ասում է,որ մտածում է իմ գոտկատեղի մասին ու առանց ամաչելու դատարկում
է մեր սառնարանը․․․Մենք և զոքանչս ապր ում ենք միասին։ Մի քանի տարի առաջ ես ու կինս մեծ պ արտքեր ունեինք, ու ստիպված
եղանք վաճառել մեր բնակարանը։ Զոք անչս միայնակ էր ապրում, ու առաջարկեց, որ մնանք իր հետ․ համ իրեն տխուր չի լինի, համ
մենք վարձ չենք տա։

Վերջերս երեկոյան հյուրասենյակ մտավ զոքանչս ու ասաց, որ 1 ամսով հյուր է գալու իր քրոջ աղջիկը, որն արդեն 15 տարի ապրում
է Մոսկվայում։ Անահիտը 44 տարեկան է, վերջերս է ամուսնալուծվել, երեխաներ չունի, ու պարզ վեց՝ գալիս է Հայաստան, որ մոռա-
նա խնդիրների մասին։Հենց Անահիտը մտավ ներս, հասկացանք, թե ով է տան գլխավորը։

Առաջին օրը նա հայտնեց, որ մեր տանը շատ կենդանի կա։ Նա նկատի ուներ թութակին ու շանը։ Պահանջեց նրանց պատշգամբում
պահել։Մի քանի օրից նա լիարժեք ընտելացավ մեր տանը ու այն կար գի, որ սկսեց մտնել անգամ իմ ու կնոջս ննջասենյակ։ Կարծում
եմ, դա բոլորի համար էլ տհաճ է։

Զոքանչիս նա նույնպես բարկացնում էր՝ անընդհատ դժգոհելով, թե ինչու է վերջինս ուշ գալիս աշխատանքից ու չի գնում իր հետ ըզ-
բոսնելու, քաղաքը ցույց տալու։Համբերությանս բաժակը լցվեց, երբ տեղի ունեցավ հետևյալ միջադեպը․ բանն այն է, որ մի քանի օր
առաջ կնոջս ծննդյան օրն էր։

Ես նախապես պատրա ստվել էի, գնումներ կատարել․ լցրել էի սառնարանը ամեն աթանկ ու լավ սնունդով, որ կնոջս համար հաճելի
տոն կազմակերպեմ։Ու հաջո րդ օրը մտնում եմ տուն, մեկ էլ տեսն ում, որ գնումներս սեղ անին են։ Անահիտը բացել էր մի շիշ գինի,
դասավորել ուտելիքները ու կլանում է ամբողջը․․․

Դա ինձ այնքան բարկացրեց, որ չկարողացա հանգիստ տոնով հայտնել դժգոհությունս։ Իսկ նա փոխանակ ներողություն խնդրեր,
ասաց․

-Հա, դե լավ, մի կտոր երշիկն ես ափսոսում․․․ Համ էլ ձեր գոտկատեղի մասին եմ մտածում։

Երբ պահանջեցի հեռանալ մեր տնից, նա հիշեցրեց, որ դա իր մորաքրոջ տունն է, այլ ոչ թե մեր, այնպես որ կմնա այնքան, որքան
իրեն է հարմար։

Բարեբախ տաբար, զոքանչս իմ կողմից էր, քանի որ նա էլ էր հոգ նել աներես հյուրից։Վերջա պես Անահիտը գնաց, ու մենք բոլորս
հանգիստ շունչ քաշեցինք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика