Գուցե և զարմանաք, բայց հնարավոր է նիհարել մի քանի կլիոգրամ, եթե քնած ժամանակ մաքրեք լյարդը։ Ժողովրդական բժշկության միջոցներին համաձայն՝ տվյալ ըմպելիքները գործում են գիշերվա ժամը 1-ից 3-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն, մինչ դուք քնած եք։ Եթե քնելուց առաջ ճիշտ ըմպելիքներ օգտագործեք, կկարողանաք մարքել լյարդը և առողջացնել այն։
Երիցուկով թեյ
Տվյալ թեյի գործողությունը, առաջին հերթին, ուղղված է լյարդի աշխատանքը լավացնելու վրա։ Երիցուկով թեյը նպաստում է լյարդի մաքրմանը՝ ազատելով այն տոքսիններից և կարգավորելով օրգանի աշխատանքը։
Երիցուկն ունի նաև հանգստացնող էֆեկտ։ Լարված աշխատանքային օրվանից հետո խորհուրդ է տրվում քնելուց առաջ խմել այս հրաշագործ ըմպելքիը, որպիսի թուլանաք և ազատվեք սթրեսիս։ Երիցուկով թեյը հանգստացնում է նաև մկանների և հոդերի ցավը։
Երիցուկով թեյ պատրաստելու համար անհրաժեշտ է․
- 0,5 թ․գ․ երիցուկի ծաղիկ
- 250մլ ջուր
Եռացնել ջուրը, ավելացնել խոտաբույսը։ Թրմել 10 րոպե և քամել։ Խմել քնելուց կես ժամ առաջ՝ երկու շաբաթ շարունակ։
Կիտրոնով գոլ ջուր
Տվյալ ըմպելիքն օգտակար է լյարդի աշխատանքի համար։ Կիտրոնի հյութի շնորհիվ ըմպելքին ունի միզամուղ ազդեցություն։
Ըմպելիքի պատրաստման համար անհրաժեշտ է․
- 200մլ ջուր
- 1թ․գ․ կիտրոնի հյութ
Տաքացնել ջուրը, բայց չեռացնել։ Տաք ջրին ավելացնել կիտրոնի հյութը։ Խմել քնելուց առաջ՝ 15 օր շարունակ։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։