Քացախի օգտակար հատկությունները և առավելությունները…

Պարզվում է, որ խնձորի քացախը կարող է օգտագործվել ամենաանսպասելի ոլորտներում: Ահա կիրառման ամենաակտուալ օրինակները:

Հանգստացնում է բորբոքված կոկորդը

Խնձորի քացախը պայքարում է բակտերիաների և միկրոբների դեմ: Հաջորդ անգամ, երբ կոկորդը սկսի ցավալ, մի բաժակ գոլ ջրին ավելացրեք 4ճ.գ. խնձորի քացախ: Յուրաքանչյուր 1 ժամը մեկ ողողեք կոկորդը լուծույթով, որպիսի բակտերիաները ոչնչանան:

Նվազեցնում է այրոցը

Խնձորի քացախը կօգնի մարսել սնունդը և կանխարգելել այրոցը: Դրա համար բավական է մեկ բաժակ ջրի մեջ լուծել 1թ.գ. քացախ և խմել:

 Բացում է շնչուղիները

Խնձորի քացախը հիանալի բուժում է շնչուղիների ինֆեկցիաները: Բանն այն է, որ դրա մեջ պարունակվում է վիտամին В և Е, նաև կալիում և մագնիում: Այդ բոլոր միկրոտարրերը օգնում են մաքրել քթի խոռոճները և հանգստացնել ալերգիայի պրիստուպները:

Մի բաժակ ջրի մեջ լուծել 1թ.գ. քացախ և խմել: Նաև կարող եք թույլ լուծույթից մի քանի կաթիլ կաթացնել քթի մեջ:

Ազատում է մազերի թեփից

Խնձորի քացախի բարձր թթվայնությունը օգնում է կարգավորել գլխամաշկի pH բալանսը՝ կանխարգելելով սնկի և բակտերիաների առաջացումը:

Թեփի դեմ բաղադրամիջոց. հավասար քանակությամբ ջուր և քացախ խառնել, լցնել ցանիչով շշի մեջ: Ստացված հեղուկը ցանել մազերի վրա, մինչ դրանք զգալի խոնավ կդառնան: Գլուխը փաթաթել սրբիչով և թողնել 15 րոպե: Իսկ հետո լվանալ:

Ազտում է ոտքերի տհաճ հոտից

Քնելուց առաջ ոտքերը շփեք քացախի մեջ թրջած անձեռոցիկով:

Հանգստացնում է մաշկի քորը

Խնձորի քացախը հականեխիչ և հակասնկային միջոց է: Այն մաշկի վրա ազդում է որպես բալզամ: Պարզապես քացախի մեջ թրջեք բամբակը և մշակեք մաշկի այն հատվածը, որտեղ քոր է գալիս:

Մաքրում է ջրատար խողովակները

Խցանված խողովակները մաքրելու համար 1/2 բաժակ սոդան խառնեք նույն քանակությամբ քացախի հետ: Լցրեք հեղուկը խողովակի մեջ և թողեք կես ժամ:

Մաքրում է բորբոսը

Բորոբոսից ազատվելու համար քացախ քսեք բորբոսնած մակերեսների վրա՝ ցանիչի օգնությամբ կամ մաքրեք թրջած կտորով:

Մի ժամ անց լվացեք ջրով:

Մաքրում է կահույքի լաքաները

Եթե խառնեք աղ և քացախ, կստանաք անթերի միջոց՝ կահույքի լաքաները մաքրելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика