Տոնզիլիտը այն հիվանդությունն է, որի ժամանակ բորբոքվում է մարդու կոկորդը: Նշագեղձերը պատասխանատու են արյան բջիջների արտադրման համար, իսկ բորբոքումը կարող է նպաստել բերանի միջոցով մարմնի մեջ բակտերիաների և վիրուսների ներթափանցմանը:Ահա նշագեղձերի հետ կապված խնդիրների մի քանի ախտանիշ.
ցավ կոկորդում
դժվարություններ՝ կուլ տալու ժամանակ, հաճախ նաև ցավ
դող
ցավ ականջներում
բերանից տհաճ հոտ
ցավ
Ահա մի քանի բնական տնական միջոց՝ նշագեղձերը բուժելու համար.
Սխտոր և մեղր
սխտորը բնական հականեխիչ միջոց է, իսկ մեղրն ունի հանգստացնող հատկություններ: Երկուսն էլ հակաբակտերիալ և հակամիկրոբային միջոցներ են: Նշված բաղադրիչները պայքարում են ինֆեկցիաների դեմ, որոնք էլ հիվանդության առաջացման գլխավոր պատճառն են:
Մեղր և քրքում
Ինչպես և սխտորը, այդպես էլ քրքումն ունի բնական հականեխիչ հատկություններ, ինչի շնորհիվ կարելի է բուժել կոկորդի և նշագեղձերի բորբոքումը:
Ողողում
Աղային լուծույթով ողողումը՝ հիվանդության ժամանակ լավագույն միջոցներից մեկն է: Անհրաժեշտ է մի բաժակ գոլ ջուր և 0.5 թ.գ. աղ:
Խառնեք այնքան, որ աղը լուծվի և ողողեք կոկորդը՝ օրվա ընթացքում մի քանի անգամ:
Խնձորի քացախ
1ճ.գ. խնձորի քացախը՝ խառնած 1 բաժակ գոլ ջրի և 1թ.գ. մեղրի հետ հրաշքներ է գործում: Պարզապես խառնեք բաղադրիչները և օրական մի քանի անգամ ողողեք կոկորդը:
Սոդա
Սոդան նույնպես արդյունավետ միջոց է՝ նշագեղձերի բորբոքման դեմ: Գոլ ջրի մեջ լուծած սոդան՝ աղի հետ միասին, կօգնի ձեզ հաղթահարել ցավը: Այս միջոցը կոչնչացնի բակտերիաները, նաև կկանխարգելի ինֆեկցիայի տարածումը:
Խորհուրդ է տրվում 1 բաժակ գոլ ջրին ավելացնել 1/4 թ.գ. սոդա և կես թ.գ. աղ: Ողողեք կոկորդն այս լուծույթով՝ օրական առնվազն 3 անգամ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։