Փո՞ղն է կարևոր, թե․․․Իմաստուն առակ կյանքի ու հարստության մասին, որը պետք է իմանան բոլորը

Փո՞ղն է կարևոր, թե․․․Իմաստուն առակ կյանքի ու հարստության մասին, որը պետք է իմանան բոլորը

Նախաձեռնողականությունը, վճռականությունն ու ինքնավստահությունը ձեր ամենամեծ աջակիցներն են յուրաքանչյուր գործում:
Եվ հենց դրանց վրա է պետք հույս դնել ամեն ինչից առաջ: Մի գործարար մինչև ակա նջները խրված էր պար տքերի մեջ և ելք չէր
գտնում:

Պարտատերերն անընդհատ ճնշում էին նրան, մատակարարները պահանջում էին վճարել…Նա նստել էր այգու նստարանին և գլու-
խը կախ՝ մտածում էր, թե ինչը կարող է փրկել իր ընկերությունը սնանկացումից։ Եվ ահա նրան մոտեցավ մի ծերուկ ու ասաց.

-Տեսնում եմ, որ ինչ-որ բան Ձեզ մտահոգում է։ Չե՞ք ցանկանում կիսվել ինձ հետ։

Գործարարը պատմեց նրան իր խնդիրների մասին։ Ծերո ւնին առանց ընդհա տելու ուշադիր լսեց ու ի վերջո ասաց.

-Կարծում եմ, որ կարող եմ օգնել Ձեզ։

Նա հարցրեց գործարարի անունը, նրա անունով կտրոն դուրս գրեց ու մեկնեց նրան:

-Վերցրեք այս գումարը։ Մենք կհանդիպենք այս տեղ ուղիղ մեկ տարի անց, և այդ ժամ անակ Դուք արդեն կվերադարձնեք ինձ այս
գումարը։

Ապա ծերունին շրջվեց և անհետացավ նույնքան անսպասելի, որքան և հայտնվել էր:Գործարարը նայեց ձեռքերի մեջ գտնվող կտրո-
նին ու տեսավ դրա չափը՝ $500 000, իսկ ներքևում գրված էր ծերո ւնու անունը՝ Ջոն Ռոքֆելլեր: Նա այդ ժամ անակվա ամենահա-
րուստ մարդկանցից մեկն էր աշխարհում, և գործարարը չէր կարողանում հասկանալ, թե ինչու նա այդքան առատաձեռն գտնվեց իր
հանդեպ։

«Հիմա ես մի ակնթարթում կարող եմ վերջ դնել իմ ֆինանսական խնդիրներին», – մտածեց նա: Այնուամենայնիվ, նա կտրոնը դրեց
չհրկիզվող պահարանում։ Միայն այն միտքը, որ ինքն ունի կես միլիոն դոլար պահարանում,նրան ուժ էր տալիս իր բիզնեսը պահպա-
նելու և զարգացնելու համար ծրագրեր մշակել:

Ծերունու հետ հանդիպումից հետո տղամարդը վերագտավ իր լավատեսությունն ու ոգևորությունը։ Նա սկսեց շահավետ գործարք-
ներ կնքել և մի քանի ամսում սեփական միջոցներով կարողացավ վճարել բոլոր պարտքերը։ Նրա գործերը լավ էին գնում, և նա նո-
րից սկսել էր գումար աշխատել, իսկ մեկ տարի անց նա՝ այն նույն կտրոնը ձեռքին, վերադարձավ այգի։

Նախապես պայմանավորված ժամին ծերունին նորից հայտնվեց այգում։Տղամարդն ուզում էր գրպանից հանել կտրոնը ու վերադար-
ձնել ծերունուն, երբ մի բուժքույր վազեց ու բռնեց ծերունու թևից.

-Ես այնքան ուրախ եմ, որ կարողացա բռնել նրան, – ասաց բուժքույրը:

-Հուսով եմ՝ նա Ձեզ չի անհանգստացրել: Նա միշտ փախչում է տանից և բոլորին պատմում, թե ինքը Ջոն Ռոքֆելլերն է:

Գործարարը ապշած էր։ Մի ամբողջ տարի նա գործարքներ է կնքել՝ վստահ լինելով, որ կես միլիոն դոլար ունի իր պահարանում։ Եվ
հանկարծ նա հասկացավ, որ անկախ այն բանից՝ իրական էր այդ փողը, թե ոչ, այն փոխեց իր կյանքը, ուժ և վստահություն տվեց: Ու
հենց այդ վստահությունն էր, որ օգնեց իրեն հաղթահարել իր բոլոր խնդիրները ու հասնել այն ամենին, ինչը ինքը հիմա ուներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика