Փետրվարի 10-ի աստղագուշակ․․․Կշեռքներ՝ պատրաստ եղեք հաճելի անակնկալների
Խոյ:
Նոր ծրագրեր կազմելու ճիշտ ժամանակն է: Դրանք կարող են անսովոր լինել,հետաքրքիր և համարձակ: Ինքնավստահ եք ձեր քայլերում, բացառում եք այն միտքը, թե ինչ-որ բան կարող է ձեր ուժերից վեր լինել:Եթե այդ ամենին հավելեք ճիշտ ընտրված ռազմավարություն, ապա հաջողությամբ կիրագործեք այն ամենն, ինչ ծրագրել եք: Օրվա երկրորդ կեսը նպատակահարմար է ընկերական շփումների համար: Վերջապես կգտնեք այն մարդուն, ում հետ կկարողան աք կիսել ձեր բոլոր ապրումները, մտահոգություններն ու կասկածները: Նրանից աջակցություն կստանաք, կհետևեք խորհուրդներին:
Ցուլ:
Հանգիստ ու թեթև օր է: Թեև այն չի առանձնանա որևէ նշանակալի իրադարձությամբ, փոխարենը ուրախություն կպարգևի և դրական լիցքեր կհաղորդի: Մա րդկա յին հարաբերությունների հարցում,անկասկած, կարող եք ապավինել ձեր ներքին ձայնին, սակայն, ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին , ապա գործի դրեք առողջ տրամաբանությունն ու դատողությունը:Հոգ տարեք ձեր մասին:Հետևեք առողջությանը, արտաքին տեսքին: Օրվա ընթացքում փորձեք լավ տրամադրություն պահպանել: Զբաղվեք ինքնազարգացմամբ: Իսկ առօրյա, կենցաղային գործերում մտերիմները սիրով կօգնեն ձեզ:
Երկվորյակ:
Այսօր վիճելու ցանկություն կունենաք, ինչն այնքան էլ վատ չէ: Եթե հաջողվի կառուցողական բանավեճեր անցկացնել,ապա դա միայն օգտակար և արդյու նավետ կլինի: Հետևաբար, գտեք այնպիսի մրցակիցներ, ովքեր այն չեն վերածի բողոք-պահանջների փոխանակման և հանգիստ կընդունեն իրենց հանդեպ ձեր ունեցած առավելությունները:Հիշեք, որ փորձառու մարդու հետ զրույցից կարելի է մեծ օգուտ քաղել:Հրաշալի օր է ուղևորությունների համար: Կարող եք նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Այսօր, ձեր գործարարական հոտառության շնորհիվ, հաջող գնումներ կկատարեք, կկնքեք շահութաբեր գո րծարքներ:
Խեցգետին:
Հեշտ չէ հանգստություն պահպանել այն դեպքում, երբ շրջապատող մարդիկ, ասես միտումնավոր, անում են ամեն բան՝ ձեզ հունից հանելու և հոգեկան անդորրը խաթարելու համար: Այնուամենայնիվ, ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումը և, անգամ ցասման պահին, արժանապատիվ վարք դրսևորել: Հրա շալի օր է նոր ծանոթությունների համար: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ դրվի: Ոճային ցանացած փոփոխություն, լի նի դա հագուստի, ներքին հարդարման, թե մեկ այլ, անկասկած, հաջողություն կունենա:
Առյուծ:
Օրվա հիմնական խնդիրը զգացմունքային դաշտի անկայունությունն է, այն կստիպի ձեզ անհանգստանալ ապագայի համար, ընդ որում ՝ անտեղի: Ապրեք ներկայով: Երբեմն ձեզ թույլ տվեք անխոհեմ քայլեր կամ փոքրիկ չարաճճիություններ: Մի զրկեք ձեզ կյանքը վայելելու հնարավորությունից:Հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփման արդյունքում նոր երկրպագուներ կհայտնվեն և, ցանկության դեպքում, կարող եք հարաբերություններ սկսել: Ըն տանիք կազմած Առյուծներն ամեն կերպ կփորձեն ուրախացնել մտերիմներին և լուծել վերջերս անհանգստացնող խնդիրները:Ձեր ջանքերն աննկատ չեն մնա:
Կույս:
Օրվա առաջին կեսին հնարավոր են փոքրիկ անախորժություններ և թյուրիմացություններ,իսկ ավելի ուշ, գործերը հաջող ընթացք կստանան: Այնպես որ, ժամանակից շուտ չարժե ընկճվել: Բոլոր հաջողությունները դեռ առջևում են: Հրաշալի օր է խոհարարական հմտություններ դրսևորելու, և հետաքրքիր փորձեր անելու համար:Նա, ով վաղուց ի վեր, վայելում է ձեր համակրանքը, այսօր առանձնակի ուշադրություն կցուցաբերի, և այդ առիթը չարժե բաց թողնել: Ձեր անմիջականությունը, կենսուրախությունն ու անսպառ հումորի զգացումը թույլ կտան լավ տպավորություն թողնել շրջապատի վրա:
Կշեռք:
Կշեռքները պետք է պատրաստ լինեն հաճելի անակնկալների։Դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի օրվա առաջին կեսին: Այդ ընթացքում բազում հրաշալի պահեր կապրեք: Նրանք , ովքեր իրենց կնվիրեն ուսմանը, նոր և օգտակար շատ բան կսովորեն: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ, ին չը թույ կտա հաճելի անակնկալներ մատուցել սիրելիներին:Կենսական ներուժը կնվազի օրվա երկրորդ կեսին: Փորձեք թուլանալ ու հանգստանալ: Առողջ արարական պրոցեդուրաները ճիշտ տեղին կլինեն: Խուսափեք գնումներից, հատկապես կոշկեղեն և հագուստ ձեռք բերելուց: Այսօր ընտրության մեջ սխալ վելու հավանականությունը մեծ է:
Կարիճ:
Այսօր հաճելի և օգտակար գործերը փորձեք համատեղել:Ինքներդ էլ կզարմանաք, թե որքան շատ բան կհասցնեք:Կարող եք գնումներ կատարել, ճանապարհ որդական ուղեգրեր ձեռք բերել, նախապատրաստվել առաջիկա ուղևորությանը,ինչպես նաև նվերներ պատրաստել ընտանիքի փոքր անդամների համար:Խուսափեք սիրելիի հետ վեճերից, իսկ եթե, այնուամենայնիվ, տարաձայնություններ ծագեն, ապա հանգիստ զրուցեք և փորձեք, հնարավորինս արագ, հարթել իրավի ճակը: Հրաշալի օր է ընկերների հետ շփվելու համար: Նրանք ծանոթ են ձեր խառնվածքին, գիտեն՝ ինչպես բարձրացնել տրամադրությունը:
Աղեղնավոր:
Ծրագրերում, այսօր, էական փոփոխություններ չեն լինի: Ամեն բան իր հունով կընթանա: Կիրագործեք բոլոր նպատակները: Ընկերների հետ շփումը կուր ախացնի: Ձեր անկեղծ զրույցները գուցե և շատ հարցեր անպատասխան թողնեն, սակայն, փոխարենը, դրանցից նոր մտահաղացումներ կծնվեն: Հրաշալի կդա սավորվեն ուղևորությունները:Այսօր թե՛ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և թե՛ սպորտով զբաղվելը ձեզ միապաղաղ ու ձանձրալի չեն թվա: Կենսա կան ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Որոշ ֆինանսական խնդիրներ կլուծվեն, հնարավոր է հին պարտքի վերադարձ: Սպասեք թան կարժեք նվերների:
Այծեղջյուր:
Այսօր լուրջ փորձություններ ձեզ չեն սպասվում,անգամ մանր խնդիրները քիչ հավանական են:Եթե ուշադրությունը կենտրոնացնեք կարևոր գործերի վրա, ապա, անկասկած, հաջողության կհասնեք: Հնարավոր են նոր բիզնես-նախագծեր, որոնք կարող են ապագայում շատ եկամտաբեր լինել: Ամեն դեպքում, մտա ծեք դրանց շուրջ:Ընկերների հետ հանդիպումները լավ կանցնեն:Դուք ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև համատեղ ծրագրեր կմշակեք: Ուղևորութ յունները կարող են ավելի շատ ժամանակ խլել, քան նախատեսում էիք:
Ջրհոս:
Օրվա մեծ մասը կնվիրեք ընթացիկ, միապաղաղ բայց և օգտակար, գործերին: Փորձեք մտերիմներին ևս ներգրավել,այդպես չեք ձանձրանա, իսկ համատեղ աշ խատանքը դրական կազդի հարաբերությունների վրա: Հիշեք, որ ձեր մաշկն այսօր առավել զգայուն է: Զգույշ եղեք կենցաղային քիմիական նյութեր օգտա գործելիս:Երեկոն լի է հաճելի անակնկալներով: Սիրելիի հետ շփվելու, անկեղծ զրույցելու համար հրաշալի օր է: Ամեն տեսակ հանդիպումներն ու ժամ ադրությունները լավ կանցնեն: Կարող եք ապագայի հետ կապված ծրագրեր մշակել, դրանք շատ արագ կհաջողվի իրագործել:
Ձկներ:
Օրն առանձնանում է դրական միտումների մեծ ազդեցությամբ: Կփորձեք լավ տրամադրություն պահպանել, մտերիմներին ևս թույ չեք տա ընկճվել:Բարդ իր ավիճակներում հայտված մարդիկ ձեր աջակցության և խորհրդի կարիքը կունենան, և դուք, անկասկած, օգնության ձեռք կմեկնեք նրանց:Էներգիայի հոսք առանձնապես մեծ չէ, սակայն,ինքնազգացողությունից դժգոհելու առիթ ևս չի լինի: Օրը նպատակահարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Խուսափեք ուժասպառ անող մարզումներից: Կարող եք որոշ խոշոր գնումներ կատարել, այդ թվում ՝ ձեռք բերել տրանսպորտային միջոցներ:
