Նախկինում օղին առավելապես օգտագործվում էր բժշկության մեջ և ավելի պակաս՝ հաճույքի համար։ Սակայն միաժամանակ անցյալի խմիչքն այնքան էլ նման չէր մերօրյա օղուն։ Այն տարբերվում էր մի շարք հատկանիշներով. արտադրության տեխնոլոգիա, հոտ, համ ու թնդություն։
Նախկինում խմիչքի մեջ սպիրտի պարունակությունն առավելագույնը 14% էր, իսկ թնդությունը կարգավորում էին բնական խմորմամբ։Այսօր օղին աշխարհում ամենահայտնի ոգելից խմիչքներից մեկն է, սակայն դա չի նշանակում, որ այն կորցրել է առողջության համար իր բոլոր դրական հատկանիշները։ Քիչ քանակությամբ օղու օգտագործումը որոշ բարենպաստ հետևանքներ կարող է առաջացնել։
1. Ախտահանիչ միջոց, հակաթույն և հականեխիչ
Սա հրաշալի ախտահանիչ միջոց է, հակաթույն ու ազդեցիկ հականեխիչ, հատկապես՝ լնդերի և ատամների համար։ Այս սպիրտային խառնուրդը միջատների կամ կենդանիների խայթոցներից հետո պաշտպանում է վարակնեից, ախտահանում է վերքերը։ Օղու հիմքով պատրաստում են թրմօղիներ և բալզամներ, որոնք արագացնում են վերքերի լավացումը։
2. Հակասթրես
Ոչ մեծ չափաբաժինն օգնում է հանգստանալ։ Գիտական տվյալներն ապացուցում են, որ ալկոհոլն օգնում է արագ ու արդյունավետ իջեցնել սթրեսի մակարդակը։ Մեկ փոքրիկ բաժակ օղին օգտակար է նաև քնի բարելավման և ուղեղի հանգստացման համար լարված ու զգացմունքային օրվանից հետո։
3. Մազերի և մաշկի խնամքի միջոց
Մաշկը մաքրող մի շարք միջոցներ ալկոհոլ են պարունակում։ Այն օգնում է մաքրել խցանված ծակոտկենները, իսկ գլխի մաշկին՝ ազատվել տոքսիններից, կանխել թեփը և նպաստել մազերի առողջ աճին։
4. Բուժում է արթրիտը
Նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ օղին իսկապես ունակ է օգնելու հաղթահարել ռևմատոիդ արթրիտի ախտանշանները, մասնավորապես շնորհիվ այն բանի, որ այն օգնում է նվազեցնել բորբոքումը։
5. Օգտակար է սրտի համար
Օղին խթանում է արյան հոսքի ավելացումը սրտում, շրջանառության բարելավումը և այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսիք են ինսուլտն ու ինֆարկտը։
6. Նվազեցնում է հիպերտոնիայի առաջացման հավանականությունը
Օղին ևս մեկ առավելություն ունի. այն օգնում է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը, ինչը օգտակար է նաև սիրտ-անոթային համակարգի առողջության համար։
7. Անզգայացնող և հակաբիոտիկ
Ավանդական բժշկության մեջ օղին հաճախ կիրառվում է բոլոր հիվանդությունների բուժման համար՝ սկսած թեթև գլխացավերից, վերջացրած մրսածությամբ։ Եթե հարկավոր է իջեցնել մարմնի ջերմաստիճանը, և ձեռքի տակ չկա պարացետամոլ, ապա օգնության կհասնի օղին։
Հարկավոր է ուղղակի օղով թաթախված անձեռոցիկը դնել մեծահասակ հիվանդի ճակատին, կրծքին կամ ոտքերին։
8. Մարսողության խթանիչ
Օղու չափավոր օգտագործումն օգտակար է բորբոքված աղիքի սինդրոմը բուժելու և մարսողությունը բարելավելու համար։
Այս կետերն ամենը չեն. օղին օգնում է նաև բուժել հերպեսը, ինչպես նաև ազատվել ոտքերի տհաճ հոտից։ Կա կարծիք, որ օղին կարող է կանխել նաև Ալցհեյմերի հիվանդությունն ու դիաբետը։