Բոլոր կանայք երազում են փայլուն և առողջ մազերի մասին: healthyfoodteam կայքը ներկայացնում է մի բաղադրատոմս, որը կօգնի լուծել այս խնդիրն ու հասնել ձեր երազանքին: Բաղադրատոմսը բնական բաղադրիչներից է պատրաստվում:
Բաղադրիչներից մեկը կարմիր սոխն է, որը հրաշալի է, երբ խոսք է գնում մազերի և գլխամաշկի առողջության մասին:
Միայն այն, որ սոխը հարուստ է ծծումբով, բավական է, որ հասկանաք, որ այս բանջարեղենը խթանում է կալոգենի արտազատումը, ինչը կարևոր է մազերի աճի համար: Առաջին արդյունքները կտեսնեք մեկ ամիս կանոնավոր կերպով այս բաղադրատոմսն օգտագործելուց հետո:
Բաղադրություն: 2-4 հատ սոխը կտրատեք և քամեք հյութը: Հյութը քսեք մազերին և զգուշորեն մերսեք: Թողեք հյութը մնա 15րոպե: Եթե ժամանակ ունեք, կարող եք թողնել կես ժամ: Դրանից հետո մազերը սովորականի պես լվացեք:
Ամսական երկու անգամ կատարեք այս գործողություն: Այս բաղադրատոմսը շատ օգտակար է, այն ոչ միայն լավացնում է մազերի որակը, այլև վերականգնում է գլխամաշկը: