Ցանկանում ես կյանքդ կապել լավագույն տղամարդու հետ, ուրեմն տատիկի անգին խորհուրդները քեզ համար են…

Որոշել ենք ներկայացնել ձեզ 1938 թվականի կանանց խորհուրդները՝ կապված տղամարդկանց հետ։

Իհարկե, ժամանակակից սիրային իրավիճակներից նրանք անտեղյակ են, բայց կանացիության դրսևորումները հիացնում են։ Եկեք ստուգենք՝ արդյո՞ք հնացել են այս միջոցները։ Չի կարելի հագնվել տղամարդու ներկայությամբ։

Դուք պետք է պատրաստ լինեք նշանակված ժամին։ Չի կարելի դիմահարդարվել տղամարդու ներկայությամբ։ Նա նախընտրում է ձեզ արդեն կոկիկ տեսքով տեսնել։ Չի կարելի լաց լինել տղամարդու ներկայությամբ․ նրանք չեն սիրում նման բաներ։

Եթե մեկի հետ գնացել եք ժամադրության, չի կարելի մյուս տղամարդու հետ ֆլիրտ անել։ Չի կարելի խոսել պարի ժամանակ։ Վայելեք երաժշտությունը ձեր ընկերոջ հետ։ Եթե ձանձրանում եք նրա հետ, մի ցույց տվեք։ Մի ընդհատեք նրան, երբ որևէ բան է պատմում։

Հիշեք, որ մեքենայի հետևի հայելին միայն դիմահարդարումը թարմացնելու համար չէ։ Չի կարելի հաճոյանալ մատուցողին, երբ նրա հետ եք։

Տղամարդկանց չի հետաքրքրում ձեր՝ հագուստի մասին զրույցները։ Թող նա առաջարկի թեմա։ Չի կարելի անընդհատ խելացի բաներ ասել։

Պետք է լռել, եթե անգամ իրոք շատ խելամիտ մտքեր ունեք: Խմեք չափի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика