Տոնական աղցան, որի համար անհրաժեշտ է ընդամենը 4 բաղադրիչ…

Հրաշալի շերտավոր աղցան․․․փորձելով այն մի անգամ՝ հաճախ կպատրաստեք։

Աղցանն անթերի համ ունի, բացի այդ իր գեղեցիկ տեսքով կզարդարի ձեր սեղանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • 600գ հավի կրծքամիս
  • 250գ գազար՝ կորեական ձևով
  • 5 ձու
  • 150գ պանիր
  • մայոնեզ

Պատրաստման եղանակ․

Ձուն եփել, մաքրել։ Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները։ Իսկ հետո առանձին անցկացնելք քերիչով։Պանիրը նույնպես քերել։ Հավի կրծքամիսը համեմել աղով և ցանկացած համեմունքներով, փաթաթել յուղաթղթով և ուղարկել տաքացրած ջեռոցը։

Եփել 180 ջերաստիճանի ներքո՝ 25-30 րոպե։ Պատրաստի կրծամիքսը մանր կտրատել։

Հավաքել աղցանը։ Մատուցվող ափսեի դնել բացվող կողքերով ֆորմա կամ խորը ափսե, և լցնել հավի կրծքամսից շերտը։ Մայոնեզ քսել։Հավի կրծքմասի վրա դնել կորեական գազարի շերտը։ Հաջորդ շերտը՝ պանիրն է, և կրկին մայոնեզ։

Լցնել սպիտակուցներից շերտը, մայոնեզով ցանց անել։Վերջին շերտը՝ դեղնուցն է։

Կարող եք մատուցել անմիջապես պատրաստելուց հետո, բայց ցանկալի է 1-2 ժամ թողնել սառնարանում։ Այդպես ավելի նուրբ և համեղ կլինի։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика