Տնային պայմաններում ինչպես կարելի է սպիտակեցնել ատամները

Ատամների գույնը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Սովորաբար այն տատանվում է ճենապակյա-սպիտակի և փղոսկրի տարբեր երանգների միջև:

Ժամանակի ընթացքում ատամների մակերեսին փառ է հավաքվում, ինչի պատճառով դրանց գույնը մգանում կամ դեղնավուն է դառնում: Ատամներն սպիտակացնող մածուկները մասամբ կամ ամբողջովին (դա պայմանավորված է նրանով, թե ինչ պատճառով և ինչ չափով են ատամները գունափոխվել) վերադարձնում են դրանց բնական գույնը:

Այդպիսի մածուկներ կարելի է և տնային պայմաններում պատրաստել:

Կարելի է, օրինակ, ամենօրյա մածուկին մի քանի կաթիլ կիտրոնի կամ թեյի ծառի եթերայուղ ավելացնել. անմիջապես փոփոխություն կնկատեք: Իսկ ահա աղով կամ սոդայով լվացումները խորհուրդ չեն տրվում. դրանց կոշտ մասնիկները կարող են քայքայել կամ քերծել ատամների արծնը (էմալ):

Եվս մեկ խորհուրդ` հաճախ օգտվեք ճապոնական խոհանոցի կերակրատեսակներից. դրանք օգնում են պահպանել ատամների բնական գույնը:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика