Տղաս չի ցանկանում հետս շփվել. Մի՞թե ծնողի համար կա ավելի ծանր բան…

Ես 68 տարեկան եմ: Շուտով կլրանա որդուս 35 տարին: Մենք ապրում ենք հարևանությամբ: Բայց որդիս դադարել է շփվել ինձ հետ:Պատճառը չեմ կարողանում հասկանալ: Շարունակ ինձ հարց եմ տալիս. Ինչու՞ է այդպես, ո՞ր հարցում եմ սխալվել, ի՞նչն այնպես չեմ արել, որ որդիս այսօր չի ցանկանում ինձ հետ շփվել:

Ես նրան միայնակ եմ մեծացրել: Դեռ մանկուց միշտ հարգանքով եմ վերաբերվել նրան: Միշտ աշխատել եմ լինել նրա ընկերը: Երբեք չեմ նախատել ցածր գնահատական համար, փորձել եմ միշտը օգնել, շատ հարցերում առաջանորդվել եմ նրա ցանկությամբ:

Երբեք չեմ ճնշել նրան և չեմ ծանրաբեռնել իմ խնդիրներով:Երբ նա որոշեց ամուսնանալ, ես լուռ ընդունեցի նրա ընտրյալին, չնայած որ նա ինձ հենց առաջին հայացքից դուր չեկավ, բայց ես բառ անգամ չասացի,  նրա հետ որդիս էր ապրելու, ոչ թե ես:Երբ ծնվեց թոռնիկս, ես ամեն կերպ ջանացի օգնել նրանց:

Հարսիս հետ շավ հարաբերություններ ունենք: Եվ չեմ կարողանում հասկանալ, թե որն է որդուս սառնության ու անտարբերության պատճառը: Նա իմ տուն երբեք չի գալիս, նույնիսկ երբ զանգում եմ,  հրավիրում եմ: Երբ ես նրանց տանն եմ լինում, ներս է մտնում, օտարի նման բարևում ու անցնում է  իր սենյակ:

Երբեք չի հետաքրքրվում ինձանով, իմ առողջական վիճակով, բայց չէ որ ես միայնակ եմ ապրում, թոշակով և շատ բաների կարիք ունեմ, չնայած, որ երբեք նրան չեմ ասել իմ կարիքների մասին: Նույնիսկ փորձել եմ 2 շաբաթ նրանց տուն չգնալ, բայց իմ մասին չհիշեցին ոչ տղաս, ոչ էլ հարսս:

Մի քանի անգամ փորձեցի նրա հետ անկեղծ զրուցել, հասկանալու համար պատճառը, բայց իզուր, նա անմիջապես ձայնը բարձրացնում է և  նյարդայնանում:

Ես չեմ ուզում որ, նա նյարդայնանա, բայց այս սառնասրտությունը սպանում է ինձ:Որքան կուզեի, որ նա մի օր սրտացավորեն հարցներ. «Ինչպե՞ս ես մայրիկ», որքան կուզեի, որ նա գար, ինձ ուղղակի իր գիրկն առներ ու որդիական ջերմ համբույր տար:Մինչև հոգուս խորքը ցավ եմ ապրում:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика