Տղան իր առաջին աշխատավարձը ստացել է 15 տարեկան հասակում և տվել մորը. 62 տարի անց իր տված գումարը գտել է արկղի մեջ…

Յոթանասունյոթամյա Մայքլ Դոերթին 62 տարի անց գտել է իր առաջին աշխատավարձը,

որը նա մորն էր տվել 15 տարեկան հասակում, գրում է bigpicture.ru-ն՝ ներկայացնելով հուզիչ պատմությունը։

1955թ.-ին դեռահաս Մայքլն աշխատում էր արհեստանոցում, իր ստացած առաջին համեստ աշխատավարձը՝ 2 ֆունտ, 15 շիլինգ, 9 փենսն ընկերները համոզում էին ծախսել խմիչքի վրա՝ փաբում, մինչդեռ տղան նախընտրել է հանձնել այն իր մորը:

Պարզվում է՝ նրա մայրը, ով այսօր արդեն 104 տարեկան է, խնամքով պահել է այդ գումարը «սև օրվա համար»: Մայքլը հայտնաբերել է գումարը տունը հավաքելիս։

«Նա ասում է, որ պահել է դա, քանի որ դրանք լավագույն օրերն էին:

Երբ նա իր ձեռքը վերցրեց այդ գումարը՝ այնպես սեղմեց, կարծես դա մի ամբողջ հարստություն էր», — հուզմունքով պատմել է Մայքլ Դոերթին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика