Տեղադրված տեսախցիկը պիտի բացահայտեր գողին, սակայն արդյունքում անսպասելի մի բան բացահայտ-վեց․․․ Անհետացող գումարի մասին ճշմարտությունն իմանալու փորձերը տղամարդուն օգնեցին ավելի կարևոր բան բացահայտել․․․
Ընտանիքի հայրը ուշադրություն դարձրեց, որ տնից գումար է անեհտանում։ Այն տարբերակը, որ տուն ամեն օր գող է մտնում, նա բացառեց, քանի որ փականները կոտրված չէին, բացի այդ ամեն օր քիչ գումար էր անհետա-նում։ Տղամարդուն անհանգստացնում էր ոչ այնքան գումարը, որքան բուն երևությը։
Գողությունը բացահայտելու մի քանի անհաջող փորձերից հետո նա որոշեց ավելի վճռական գործել։ Տղամարդը տեսախցիկ տեղադրեց սենյակում, որտեղ պահում էին գումարը։ Այն, ինչ հայրը տեսավ արդյունքում, ցնցեց նը-րան։ Նա երկար ժամանակ ուշքի չէր գալիս,արտասվում էր․․․տեսախցիկը նկարահանել էր նրա կրտսեր որդուն։
Հենց նա էր վերցնում մետաղադրամները։Պարզվեց, որ երեխան հավաքում էր ամբողջ գումարը, որը ծնողները նրան տալիս էին քաղցրավենիք գնելու համար, բացի այդ նա վերցնում էր ծնողների մետաղադրամները, որ ըն-տանիքի հետ միասին մեկնի հանգստանալու։
Հայրը որոշեց զրուցել որդու հետ․ նա բացատրեց, որ առանց թույլտվության գումար վերցնել չի կարելի, քանի որ դա համարվում է գրպանահատություն։ Տղան տխրեց․․․ նա ասաց, որ շատ էր ուզում ընտանիքին ծով տանել․․․ Հայրը համբուրեց որդուն ու խոստացավ ինքնուրույն կարգավորել ֆինանսական հարցերը, որ կարողանան անմոռանալի հանգիստ վայելել։