Սյուլեն Շաումլոֆֆելը իր փեսացուի և շան հետ ապրում է Բրազիլիայում: Նրանք իրենց շանը` Լանային, վերց-րել են ժամանակավոր ապաստարանից:2017թ-ի հուլիսի 3-ին Լանան, որը մի ժամանակ օթևան չուներ, քնում էր բակի վարդագույն տնակի մեջ, իսկ տիրուհին նրան նոր ծածկոց էր հատկացրել:
Հաջորդ օրը Սյուլենը Facebook սոցիալական ցանցի անձնական էջում տեղադրեց իր շան լուսանկարը, որը, մի-անգամից, մեծ տարածում գտավ:Լուսանկարում երևում է Լանան,որը քնած է պարսպի մոտ` նոր ծածկոցի վրա, իսկ պարսպից այն կողմ նկատելի է մեկ այլ շուն, որը քնած է ծածկոցի մյուս կեսի վրա: Լանան իր ծածկոցը կի-սել էր անտուն ու անօթևան շան հետ, որը ցրտից դողում էր ու աջակցության կարիք ուներ:

Սյուլենը մակագրել էր նկարը հետևյալ խոսքերով. « Անցած գիշեր` քնելուց առաջ, մենք Լանայի տնակում ծած-կոց դրեցինք, որպեսզի նա կարողանա, ծածկոցի մեջ փաթաթվելով, քնել, սակայն պարսպի մոտ անտուն ու ան-օգնական ընկերոջը տեսնելով նա ,առանց մտածելու, կիսել է վերջինիս հետ իր ծածկոցը: »
Տիրուհին նշել էր նաև, որ իրենք հպարտանում են իրենց շան մեծահոգությամբ: Հաջորդ օրը նկարը 24000 հա-վանումներ ուներ:Սյուլենը նշել էր նաև, որ մարդիկ կենդանիներից շատ բան ունեն սովորելու , քանի որ մենք հաճախ ենք անտեսում նրանց, ովքեր ունեն մեր աջակցության կարիքը ու չենք նկատում այն, ինչը կատարվում է մեր շուրջը: Իրականում մենք մեածհոգության պակաս ունենք, իսկ Լանայի արարքը հիշեցում է բոլորիս հա-մար, որ չանտեսեք նրանց, ովքեր ունեն մեր աջակցության կարիքը:
