Տիեզերական օրենքն այսպիսին է…ցավացնողին…

Նա, ով ձեզ երբևէ ցավ է պատճառել կամ դավաճանել է ձեզ, կստանա նույնը կյանքում:

Սա մարդկային կյանքի չգրված օրենքներից մեկն է:Երբեմն մեզ վիրավորում են ու մեծ ցավ են պատճառում, և մենք ցանկանում ենք արժանի պատասխան տալ նրանց: Մենք ցանկանում ենք վրեժխնդիր լինել, ուզում ենք , որ նույն ցավը նա զգա, սպասում ենք, որ նա կպատժվի, և եթե դա տեղի չի ունենում, մենք մեզ ճնշված ենք զգում:

Սկսում ենք մտածել, որ աշխարհը մեր դեմ է ելել ու ինչպես ասում են «թացը չորի հետ վառվում գնում է»:

Բայց դա այդպես չէ.Կյանքը բոլորին ու ամեն ինչ իր տեղն է դնում: Եվ ամեն մարդ ստանում է իր արժանին: Դա փաստ է, դուք ստանում եք այն, ինչ ներդնում եք այս աշխարհում, այսինքն ինչ տալիս ես, այն էլ ստանում ես:
Եվ իմացեք, որ ձեր ու ձեզ ցավ պատճառողի միջև մեծ տարբերություն կա: Դուք վերապրելով և հաղթահարելով ցավը, վիրավորանքը անձնային աճ եք ապրում, իսկ նրանք գիտեն միայն ինչպես ցավեցնել, բայց չգիտեն ինչպես հաղթահարել ցավը, վիրավորանքը:

Երբեք մի մտածեք, որ ձեզ ցավ են պատճառել, որովհետև դուք թույլ եք, իսկ նրանք ուժեղ ,և նրանք երբեք նման ցավ չեն զգա: Տիեզերքը ձեր փոխարեն նրանց «հարցերը կլուծի»:

Տարեք ցավը, լաց եղեք և մոռացեք նրանց, ովքեր ձեզ ցավ են պատճառել գիտակցաբար, նրանք պատասխան կտան:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика