Հայդի Պարկերն ու Էդ Սվիթը սիրահար զույգ են: Նրանք ծանոթացել են 2011-ին, երբ երկուսն էլ դեռ ուսանողներ էին:
Նրանց ծանոթությունը շատ պատահական էր, սակայն հենց այդ ժամանակվանից երիտասարդներն անբաժան են:
Առաջին հանդիպմանը հաջորդեց երկրորդը, հետո երրոդը…Իսկ 4 տարի անց սիրահարները հասկանում էին, որ առանց միմյանց ապրել չեն կարող:
Եվ նրանք ամուսնանալու որոշում կայացրեցին:
Երբ միմյանց ընտանիքների հետ ծանոթանալու ժամանակը եկավ, երիտասարդների ընտանիքները զրույցի ժամանակ սկսեցին հին պատմություններ վերհիշել:
Ապագա զոքանչը մի պատմություն հիշեց. հանգստի ժամանակ, երբ Հայդին դեռ 6 տարեկան էր, նրան «սիրահարվել էր» մի տղա:
Երեխաներն անդադար միասին էին խաղում, իսկ հետո ավարտվեց արձակուրդը:
Կինը նույնիսկ հիշում էր այդ տղայի անունը՝ Էդ: Մի՞թե կարող էր նման համընկնում լինել: Հնարավոր է…
Հայդիի մայրիկն, այնուամենայնիվ, որոշեց հանել հին ֆոտոալբոմները և գտնել երեխաների լուսանկարը:Բոլորը զարմացած էին…6 ամյա տղան, ով կանգնած էր իրենց դստեր կողքին, ներկայիս փեսացուն էր…
Պարզվում է, որ 20 տարի առաջ ընտանիքները հանգստացել են նույն վայրում: Լինելով 6 տարեկան՝ Էդն ու Հայդին խոստացել են միմյանց՝ իրար հետ ամուսնանալ, երբ մեծանան:
Հետաքրքիր է, որ սիրահարներն ապրել են տարբեր քաղաքներում, բայց դա ճակատագրին չի խանգարել անել իր գործը: