Տարիներ շարունակ տատիկս չէր կարողանում քայլել՝ ինսուլտից հետո․․․Մի օր նրա տանն էի, ծխում էի պատշգամբում մեկ էլ։Հիմա
25 տարեկան եմ ու արդեն վաղուց եմ ծխում։ Ծնողներս դրա մասին գիտեն, բայց, միևնո ւյնն է, փորձում եմ նրանց ներկ այությամբ
չծխել, ինձ անհարմար եմ զգում։

Իսկ ահա տատիկս ընդհա նրապես չգիտի իմ վնասա կար սովորության մասին։Մոտ 1 տարի առաջ սիրելի տատիկիս մոտ կաթված
եղավ, ինչի արդյունքում ուղեղի առանձին ֆունկցիաների խանգարումներ եղան․ նա նմանվել է փոքր երեխայի։ Բացի այդ տատիկիս
մարմնի ձախ կողմը գրեթե անշարժացել է։
Կարծես պարալիչը քիչ-քիչ անցնում է, բայց նա դեռ չի կարողանում ինքնուրույն վեր կենալ անկողնուց, քայլել։ Ավելի ճիշտ, չէր կա-
րողանում․․․Օրերս ծնողներս գործեր ունեին, ու խնդրեցին, որ ես մնամ տանը՝ տատիկիս միայնակ չթողնելու համար։ Ես մի քիչ նս-
տեցի նրա սենյակում, խոսեցինք, հաց տվեցի, դեղերը խմեցրի ու լույսը անջատելով՝ դուրս եկա, որ քնի։

Ինքս գնացի պատշգամբ։ Ինձ համար հանգիստ կանգնած ծխում եմ, ու հանկարծ․․․ինչ-որ մեկն ամբողջ ուժով հարվածում է պարա-
նոցիս․․․ Պտտվում եմ ու տեսնում ՏԱՏԻԿԻՍ։Նա զգացել էր ծխախոտի հոտը, միայնակ կանգնել ու հասել պատշգամբ։ Ահա այսպես
է ծխախոտը բուժում մարդկանց։
