Ընկերս ծանոթությունների կայքում գտել է կնոջ անձնական էջը. վերջինս տան համակարգչից էր օգտվել և մոռացել փակել էջը:
Դատելով երկխոսություններից՝ կինն իրեն բավականին արժանի է դրսևորում և չի պատասխանում տղամարդկանց 90%-ին: Բայց կար մի քանի բան, ինչի պատճառով ընկերս սրտենեղել է:Մի քանի տղամարդկանց կինը տվել էր իր հետախոսի համարը և նույնիսկ հանդիպել նրանց հետ:
Ընկերս վստահ է, որ կինն ուշադրության կարիք ունի և տղամարդկանց հետ միայն հանուն սիրախաղի է հանդիխում: Բացի այդ, նրանց երկխոսություններից պարզ է, որ ոչ մի լուրջ բան չի եղել:Անկեղծ ասած, զարմանում եմ ընկերոջս վրա: Ինձ համար պարզից էլ պարզ է, թե մարդիկ ինչի համար են գրանցվում նմանատիպ կայքերում:
Ընկերս որոշել է ոչինչ չասել կնոջը: Նա խորամանկ պլան ունի. գրանցվել այդ կայքում և սպառնալ սիրելիին, որ եթե նա չջնջի իր էջը և շարունակի շփվել տղամարդկանց հետ, ապա ինքն ամեն ինչ կպատմի ամուսնուն…
Իսկ դուք ինչպե՞ս կվարվեի՞ք նման իրավիճակում: