Տան պայմաններում պատրաստեք շատ համեղ լոխում…

Բաղադրամասեր 1 հատ նարինջի հյութ, 250 գ շագանակագույն շաքարավազ, 1 հատ կիտրոն (կեղև), 1 հատ նարինջ, 0.5 հատ կիտրոնի հյութ, 1.5 բաժակ ջուր, 3 բաժակ շաքարի փոշի, 2/3 բաժակ եգիպտացորենի օսլա (крахмал), 4 կաթիլ էսենցիա, 2 ճ/գ ժելատին, սննդի գունանյութ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Կիտրոնահյութը և նարնջի հյութը լցնում ենք չկպչող ծածկույթով կաթսայի մեջ և ավելացնում կիտրոնի և նարնջի կեղևները: Թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփում ենք, ավելացնում շաքարավազը, շաքարի փոշին, 1/2 բաժակ ջուրը: Զանգվածը եռալուց հետո կրակի իջեցնում ենք և առանց խառնելու մոտ 5 րոպե եփում:

Օսլան լուծում ենք 1/2 բաժակ ջրում: Ժելատինը լուծում ենք 1/2 բաժակ ջրում, մինչև ամբողջությամբ լուծվի, ինչի համար պետք է բաժակը դնել տաք ջրով ամանի մեջ: Ժելատինով և օսլայով խառնուրդները լցնում ենք շաքարի փոշով օշարակի մեջ, ավելացնում գունանյութը (ի դեպ, եթե գունանյութը փոշու տեսքով է, ապա պետք է օսլայով խառնուրդի մեջ լուծել) և զանգվածը լավ խառնում ենք:

Եփում ենք միջին ուժեղության կրակի վրա, մինչև զանգվածը եռա և փայլուն դառնա: Ավելացնում ենք անանուխի էսենցիան: Ձևամանը պատում ենք յուղաթղթով և վրան բուսայուղ քսում: Համասեռ զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և հավասարապես տարածում: Գիշերը այն սառնարանն ենք դնում, իսկ առավոտյան փայլաթիթեղը հանում, խորանարդաձև կտրատում և թաթախում շաքարի փոշու մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика