Վրաստանում հայուհին փողոցից 37 000 դոլար գումար է գտել և այն վերադարձրել տիրոջը…

Հայազգի Կարինեն, փողոցից գտնելով 37 000 $, այն վերադարձրել է տիրոջը։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Օրեր առաջ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գտնելով 37․000 դոլար գումար՝ ոստիկանության միջոցով հանձնել էր տիրոջը։

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ այդ ազնվագույն քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե Բագիրյանն է, որին այսօր ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Վերջինս շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։

Կարինե Բագիրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ցուցաբերված վերաբերմունքի համար։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика