Ինչպես հավաստիացնում են գիտնականները` նրանք, ովքեր իրենց սննդակարգում մեծ քանակությամբ ձուկ են օգտագործում, առավել կայուն հոգեվիճակ ունեն, քիչ են ենթարկվում սթրեսների բացասական ազդեցությանը և հազվադեպ են տառապում ընճախտով (депрессия):
Հայտնի է, որ որոշակի խմբի մարդիկ, ինչպես օրինակ` ալկոհոլիկները, հետծննդաբերության շրջանում գտնվող կանայք, աթերոսկլերոզով տառապողները և այլն, մյուսներից շատ են հակված ընկճախտի, ուստի հատկապես նրանք պետք է յուղալի ձկնեղեն հաճախ օգտագործեն:

Ընկճախտով տառապող մարդկանց մոտ, որպես կանոն, սերոտոնին հորմոնի (կոչվում է նաև «երջանկության հորմոն») մակարդակն օրգանիզմում բավական ցածր է, իսկ ձկան DHA տեսակի յուղը կարգավորում է այն, ինչպես նաև ապահովում նյարդային բջիջների միջև քիմիական նյութերի ճիշտ փոխանակմանը, ինչը նույնպես չափազանց կարևոր է նյարդային համակարգի առողջության համար:
