Վիտամիններով շատ հարուստ, համեղ և շատ օգտակար պտուղ, որը կանխում է բազմաթիվ հիվանդություններ․․․

Շատերը կիվին սիրում են իր յուրահատուկ համի համար: Բացի իր համից, նաև պետք է հիշենք թե որքան օգտակար հատկություններով է օժտված այս պտողը:
Ահա 5 պատճառ կիվի ուտելու համար։

Վիտամին С: Ինչպես հայտնի է, վիտամին С-ն որը նաև առկա է կիվիի մեջ, ուժեղ հակաօքսիդանտ է, և հիանալի կերպով ամրացնում է մարդու իմունային համակարգը, խթանում է կոլագեն նյութերի ձևավորմանը օրգանիզմում, նվազեցնում է բորբոքումները օրգանիզմում, կայունացնում ու ուժեղացնում դիմադրողականությունը:

Վիտամին В-ն վիտամին С-ի հետ համակցության արդյունքում ընդունակ են լրացնել մեկը մյուսին: В վիտամինային խումբը կարգավորում է նյարդային համակարգը, կարգավորում նյութափոխությունը։

Հիանալի միջոց է սակավարյունության դեմ իր մեջ պարունակվող ֆոլաթթվի շնորհիվ: Կիվին կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը իր մեջ կալիումի պարունակության շնորհիվ:

Կիվին վերացնում է հիպերտոնիան, մկանային թուլությունը, քնկոտությունը և ամենակարևորը կանխում է քաղցկեղի զարգացման ռիսկը մարդու օրգանիզմում: Մագնեզիում: Եթե մարդու մոտ առաջանում են նյարդային խանգարումներ, ապա պետք է սննդակարգում մտցնել կիվի:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика