Վիտամինի պակաս, որի մասին չգիտեն շատերը…

Մեր օրգանիզմը ժամանակ առ ժամանակ զգում է այս կամ այն վիտամինի պակասը և որոշակի նշաններով մեզ ասում է դրա մասին: Եթե առանց պատճառի կապտուկներ են ի հայտ գալիս, դա վկայում է С և Р վիտամինի անբավարարության մասին:Քրոնիկական փորկապությունը վկայում է В խմբի վիտամինների անբավարարության մասին:

Աչքերի մշտական կարմրությունը, շուտ հոգնելը վկայում է А և В2 վիտամինների անբավարարության մասին: Մազերը անառողջ տեսք ունեն, եղունգները կոտրվում են, հնարավոր է դա В խմբի, F վիտամինի և յոդի անբավարարության հետևանք է: Եթե մազերը սկսել են թափվել, օրգանիզմն ահազանգում է, որ նրան անհրաժեշտ է В8, В9 և Н վիտամիններ:

Թեփի առաջացումը հաճախ լինում է В6, В12 և F վիտամինների, ինչպես նաև սելենի անբավարարության պատճառով: Քթից հաճախակի արյունահոսությունը հավանաբար С, К, В3 վիտամինների անբավարարության արդյունք է:

Անքնությունը կարող է պայմանավորված լինել В խմբի վիտամինների, կալիումի և կալցիումի անբավարարության հետ: Բերանից տհաճ հոտը հիմնականում ի հայտ է գալիս В3 վիտամինի անբավարարության հետևանքով:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика