Գրաֆոլոգիան մի գիտություն է, որը ուսումնասիրում է մարդու խառնվածքի ձեռագրի հետ: Մի խոսքով այն «կարդում է» այն, ինչ պատմում է ստորագրությունը մարդու մասին:
Ուշադիր նայեք ձեր ստորագրությանը:
Եթե ստորագրում եք դեպի վեր,, ապա դուք լավատես եք, էներգիայով լի, նպատակասլաց, ունեք
ստեղծագործ միտք:
Ուղիղ ստորագրությունը վկայում է հավասարակշռության, զսպվածության:Եթե ստորագրությունն ուղղված է դեպի ներքև, ապա վկայում է վատատեսության, թույլ կամքի
մասին;
Երկար ստորագրությունը վկայում է խելամտությաւն, համառության, ջանասիրության մասին:
Կարճ ստորագրություն ունեն արագ արձագանքող, անհամբեր, թույլ կենտրոնացում ունեցող
մարդիկ:Եթե ստորագրում եմ մեծատառ սկզբնատառերով, դա վկայում կամակորության,
բարձր պահանջկոտության մասին:
Նույն չափի տառերով ստորագրությունը խոսում է համեստության, ոչ հավակնոտության մասին:
Շատ մանր տառերով ստորագրում են եսասեր, ժլատ մարդիկ:Մեծ տառերով ստորագրում են երազկոտ, անկախ, միամիտ, բարի մարդիկ:
Ուժեղ սեղմելով ստորագրություն՝ էքստրավերտ, ձգտում դեպի կյանքի նյութական կողմը:
Թույլ, անհավասար սեղմելով ստորագրություն՝ անվստահություն, ավելորդ ինքնաքննադատության հակվածություն:Ներքևից ընդգծված ստորագրություն՝ ինքնասիրություն, հասարակական կարծիքից կախվածություն, նեղացկոտություն:
Վերևից ընդգծված ստորագրություն՝ ինքնահավանություն, հպարտություն, մեծ ձեռքբերումների
ձգտում:
Եթե ստորագրության վրա գիծ եք քաշում, դա վկայում է սեփական անձից դժգոհության, ինքնաքննադատության, կասկածամտության:Եթե ստորագրության վերջում կետ եք դնում, ապա կարգապահ եք, ունեք բարձր կատարողականություն:
Եթե ստորագրությունը սկսում եք կետով, ապա տեղեկություն ստանալու ձգտում ունեք: