Վերջ բոլոր տեսակի դիետաներին․․․Պարզապես ճիշտ քանակությամբ ջուր խմեք և նիհարեք։Այս մեթոդը միանշանակ աշխատում է,
այն բացարձակապես անվնաս է, այնպես որ կարող եք հավատարիմ մնալ դրան Ձեր ողջ կյանքում։ Բոլորը վաղուց գիտեն պարզ ջրի
օգտակարության մասին: Սա մեր օրգանիզմի համար կենսատու հեղուկ է:
Օգտագործեք մեր խորհուրդները և կզգաք, թե ինչպես է Ձեր շնչառությունը դառնում ավելի հեշտ, ավելի մեծ էներգիա կստանաք և
լավ տրամադրո ւթյուն կունենաք: Արթնանալուն պես դատարկ ստա մոքսին խմեք 2 բաժակ գոլ ջուր։ Եթե ստամոքսի հետ կապված
խնդիրներ չունեք, ավելացրեք կես կիտրոնի հյութ։

Նախաճաշ (8- 9:00)
2 բաժակ ջուր խմելուց 20 րոպե անց։ Վարս ակի շիլա ջրի մեջ եփած (շոգեխաշած), մանրացրած ընկույզով։ Սովորեցրեք Ձեզ նման
նախաճաշի, պատրաստումը քիչ ժամանակ է պահանջում, հագեցնող է և սննդարար։ Նախաճաշից հետո 2 ժամ չենք ուտում և մեկ
ժամ չենք խմում:
Խորտիկ (10- 11։00)
Նախօրոք երկու բաժակ ջուր խմեք, վերջին բաժակ ջրից հետո սպասեք 20 րոպե։ Հետո կարելի է ուտել խնձոր, ցանկալի է՝ կանաչ,
ցածր յուղայնությամբ կաթնաշոռ կամ մածուն։ Խորտիկից հետո երկու ժամ մի կերեք և մեկ ժամ մի խմեք:

Ճաշ (12- 13։00)
Խմեք երկու բաժակ ջուր, սպասեք 20 րոպե։ Ճաշին կարող եք թույլ տալ ածխաջրեր: Օրինակ:
Մակարոնեղեն՝ լոլիկի սոուսով։Հնդկաձավար՝ սոյայի սոուսով։Հավ կամ հնդկահավ՝ շագանակագույն բրնձով։Ջեռոցում թխած բան-
ջարեղեն.Նայեք Ձեր ճաշակին, հիմնականը ոչ մի տապակած բան չլինի: Աղը անցանկալի է, կամ պետք է օգտագործվի նվազագույն
քանակութամբ: Ճաշից հետո 2 ժամ մի՛ կերեք և մի՛ խմեք։
Կեսօր (14- 15։00)
Մեկ-երկու բաժակ ջուր խմեք, սպասեք 20 րոպե։ Տապ ակեք խնձորներ ջեռոցում, դրանք համեղ են և առող ջարար։ Կանաչ խնձորը
կիսով չափ կտրատեք, միջուկը հանեք և դարչին ցանեք։ Թխելու թերթիկի հատակին մի քիչ ջուր լցրեք, խնձորները լցրեք դրա վրա և
դրեք 200 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում 15 րոպեով։ Այնուհետև խնձորների վրա շաղ տվեք մանրացված ընկույզ և մեղրը՝
ըստ ցանկության: Երկու ժամ չենք խմում։

Ընթրիք (17- 18։00)
1-2 բաժակ ջուր խմեք և սպասեք 20 րոպե։Ընթրիքին սպիտակուցային բան է պետք,եթե շատ քաղցած չեք, թող լինի կաթնաշոռ կամ
ձվի սպիտակուցից պատրաստված ձվածեղ, եթե ավելի լուրջ բան եք ուզում, հավը կամ հնդկահավը բանջարեղենով եփեք ջեռոցում
կամ շոգեխաշեք։Ընթրիքից հետո, ժամը 19-ին, հիանալի ժամանակ է սպորտի համար։ Մարզասրահը, վազքը, քայլելը, ուժային մար-
զումներն իդեալական կլինեն:
Մարզվելու ժամանակ շատ ջուր խմեք, բայց հիշեք, որ 20։00-ից հետո խորհուրդ է տրվում ջուր չխմել՝ այտուցներից խուսաբելու հա-
մար։ Մարզումներից վերադ առնալուց հետո կարող եք մի բաժակ կեֆիր խմել, ատամները խոզանակեք և զբաղվեք Ձեր գործերով։
Ձեր օրգանիզմը սնունդ չի պահանջի,բայց եթե ցանկանում եք ինչ-որ բան ուտել,ապա պետք է իմանաք,որ դա զգացմունքային քաղց
է և մի տրվեք գայթակղությանը։ Հիշեք համեղ շիլան, որը Ձեզ սպասում է առավոտյան։
Եղեք առողջ։
