Վերջերս իմ համար մի նոր թանկարժեք հեռախոս էի գնել, շատ երջանիկ էի, բայց ընդամենը 2 օր անց․․․Ինձ սմարթոֆոնի նոր մոդել
գնեցի: Մի քանի օր անդադար ուրախանում էի, վաղուց էր երազել: Խանութի վաճառողի աշխատավարձս մի քանի ամիս կուտակել
էի, որ կարողանամ գնել:
Երթուղայինով գնում էի աշխատանքի, անտանելի լիքն էր: Երբ իջա, հասկացա, որ հեռախոսս գրպանումս չէ: Գողացել են: Իզուր չէր
տարօրինակ երիտասարդը ինձ այդքան մոտ կանգնել: Երևի նա էլ գողացել է:Եկա աշխատանքի, տխուր նստեցի: Ընկերս՝ իմանա-
լով ինձ հետ պատահածի մասին, ասում է.

-Գող բռնելու մի սխեմա կա: Եթե նա ժլատ և մի քիչ հիմար է, նրան հեշտությմաբ կբռնենք: Ես քեզ կօգնեմ: Զանգիր հեռախոսիդ և
տես, արդյոք զանգ գնում է:
Զանգեցի: Հեռախոսս միացրած էր: Ընկերս իր համարից հաղորդագրություն ուղարկեց.
«Բարի լույս, Արսեն: Ձեր տուն եկա, արդեն գնացել էիր: Բերել եմ պարտքը՝ 500 դոլարը, թողել եմ մթերային խանութում: Ահա հաս-
ցեն (…): Թողել եմ պահակի մոտ:»

Ես թաքնվեցի դռան հետևում, իսկ ընկերս պահակ ձևացավ:Երթուղայինի մեջի երիտասարդին մի անգամից ճանաչեցի:Ընկերս՝ իբր
թե համոզվելու համար, խնդրեց ցույց տալ հաղորդագրությունը:Երիտասարդը գրպանից հանեց հեռախոսը և իմ խնդիրը լուծվեց: Ա-
հա այսպես ընկերս իր խորամանկությամբ վերադարձրեց հեռախոսս:
