Վերականգնեք մազաթափությունը, կանխարգելեք թեփի առաջացումը և մազերի փայլը…

Մազաթափությունը տարածված խնդիր է, որը շատ է անհնագստացնում հատկապես կանանց։Մազաթափության պատճառները շատ են․ վիտամինների և միներալների պակաս, քիմիական ազդեցություն, հորմոնալ փոփոխություններ, սթրես, դեղամիջոցների ընդունում, տարիքային փոփոխություններ, թերի խնամք, հաճախակի ներում․․․

Այսօր կներկայացնենք բնական և շատ արդյունավետ միջոց, որը կօգնի վերականգնել մազերի առողջությունը։ Միջոցը պատրաստվում է միայն ջրից և կտավատի սերմերից։

2-3 թ․գ․ կտավատի սերմեր
1 բաժակ մաքուր ջուր
Լվացած սերմերը լցնել բաժակի մեջ և ավելացնել գոլ ջուրը։ Թողնել, որ ամբողջ գիշեր թրմվի։

Առավոտյան կնկատեք, որ ջուրը դարձել է ժելեանման։ Քամեք և հեղուկը լցրեք ապակե բանկայի կամ շշի մեջ։

Խորհուրդ է տրվում ամեն օր զանգվածը քսել մազերին և գլխամաշկին։ Մերսել զգույշ շարժումներով՝ 3-5 րոպե։ Դրանից հետո թողնել, որ 20-30 րոպե թուրմը ազդի։ Լվանալ տաք ջրով՝ առանց շամպունի օգտագործման։

Կատավտի սերմերի թուրմը պահել սառնարանում՝ 2 շաբաթից ոչ ավել։ Օգտագործելուց առաջ տաքացնել՝ մինչ սենյակային ջերմաստիճանի դառնալը։

Միջոցն օգտագործելուց առաջ ալերգիայի թեստ անցկացրեք։ Դրա համար քսեք այն արմունկի՝ ներս ծալվելու հատվածում և սպասեք 20 րոպե։ Եթե չկա կարմրածություն, նշանակում է, որ դուք ալերգիա չունեք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика