Ահա թե ինչ 10 օգտակար հատկություն ունի վազելինը․Հիանալի խոնավեցնում է շուրթերը, հիգիենիկ շրթներկից ոչ պակաս լավ։ Պաշտպանում է շուրթերի նուրբ մաշկը՝ արտաքին միջավայրի ոչ բարենպաստ պայմաններից, չորացումից և ճաքերից;
Անփոխարինելի միջոց է մազերը ներկելիս․ վազելինը քսեք ճակատին, դա կպաշտպանի ներկից մաշկի վրա լաքաների առաջացումից;կօգնի կոկիկ քսել լաքը եղունգներին՝ առանց մաշկը կեղտոտելու։ Պարզապես մի քիչ վազելին քսեք եղունգների շուրջ և լաքը կմնա այնտեղ, որտեղ որ պետք է լինի;
ազատում է ոտքերի չորությունից․ քնելուց առաջ վազելին քսեք կրունկներին և գուլպաներ հագեք։ Մի քանի պրոցեդուրայից հետո դուք կտենեք, որ ոտքերը դարձել են հարթ, խոնավացած և գեղեցիկ;
վազելինը լավ է ֆիքսում խիտ ունքերի ձևը։ Շատ քիչ քանակությամբ վազելին լցրեք խոզանակի վրա և քսեք ունքերին։ Այդպես դրանք ամբողջ օրը կպահպանեն ձևը;եթե մազերի ծայրերը չորանում և ճյուղավորվում են, վազելին քսեք շաբաթական 2 անգամ։ Փոփոխությունները շատ շուտ նկատելի կլինեն;հիանալի մաքրում է շպարը, միաժամանակ խոնավեցնում դեմքի մաշկը։ Կարող եք վազելինով փոխարինել շպարը մաքրելու թանկարժեք հեղուկները;
վազելինը կազատի մազերի թեփից։ Լվանալուց կես ժամ անց շատ քիչ վազելին քսեք գլխամաշկին։ Պրոցեդուրան կրկնեք 2 շաբաթվա ընթացքում, այդպես շատ շուտ կազատվեք տհաճ խնդրից;թարթիչներն ավելի լավ կաճեն, կլինեն ավելի խիտ և երկար, եթե երեկոյան՝ քնելուց առաջ և անմիջապես արթնանալուց հետո վազելին քսեք;