Սպիտակ թե՞ շագանակագույն. Ինչում է ձվերի տարբերությունը…

Շատերը համոզված են, որ շագանակագույն ձվերն ավելի օգտակար են:

Բայց արդյո՞ք դա այպես է: Վերջին շրջանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շագանակագույն ձվերը ավելի շատ են պարունակում օմեգա-3, քան սպիտակ ձվերը, սակայն այդ տարբերությունն աննշան է:

Սպիտակ ձվերը ածում են սպիտակ հավերը և բրոյլեր հավերը:Ի դեպ, բրոյլեր հավերը ավելի արագ են աճում, քան մյուս ցեղատեսակները և դրանք նախատեսված են մսի համար:

Գիտնական Գարգի Շարման համոզված է, որ շագանակագույն ձվերն ավելի օգտակար են,  նրա կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շագանակագույն ձվերը  պարունակում են ավելի քիչ վատ խոլեստերին և միաժամանակ  օգնում են  պահպանել  լավ խոլեստերինի մակարդակը:

Սպիտակ և շագանակագույն  ձվերը տարբերվում են ոչ միայն գույնով, այլ նաև համով: Սակայն համը կախված է  հավերի սննդի որակից և քանակից:Շատերը համոզված են նաև, որ գույնով է պայմանավորված կեղևի ամրությունը:
Սակայն գույնն այստեղ կապ չունի: Կեղևի ամրությունը կախված է հավերի տարիքից, երիտասարդ հավերն ավելի ամուր կեղևով ձու են ածում:

Շնորհակալություն ուշադրության համար, հուսով ենք, որ այս տեղեկությունը օգտակար կլինի Ձեզ համար:

Առողջ եղեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика