Սոված էլ եմ մնացել, փողով պապիկ էլ եմ պահել, բայց փողով չեմ ծախվել. Շպռոտի անկեղծ մանրամասները անձնական կյանքից…

«Սոված եմ եղել, պապիկ եմ պահել, զուգարան մաքրել, բայց փողն այնքան չարժե, որ ծախվեմ»․ Շպռոտը՝ մերկապարուհու աշխատանքից հրաժարվելու մասին: Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է ինչպես նոր դերակատարման, այնպես էլ վերջեր աղմուկ բարձրացրած գրառման մասին․ երգչուհի զայրացած է, որ իրեն մարմնավաճառ են անվանել:Նա նշեց, որ հիմնականում մեկնաբանություններին ուշադրություն չի դարձնում, սակայն այս մեկն անտեսել չէր կարող:

«Վերջին 10 տարում հանգիստ, խաղաղ ապրում էի՝ առանց մեկնաբանություններին ուշադրություն դարձնելու: Ճիշտը դա է: Youtube-ի իմ էջում նույնիսկ փակել եմ մեկնաբանությունների հատվածը: Ես քննադատությանը նորմալ եմ վերաբերում: Մարդն իրավունք ունի կարծիք հայտնել արտիստի մասին, բայց երբ ստում են կամ պնդում, չեմ կարող դիմանալ։ Ատում եմ սուտը:

Ես չեմ արդարանում, եթե ինչ-որ բան արած լինեի, կասեի, ինչից պետք է վախենում: Այս դեպքում սուտն ինձ հունից հանեց: Իմ կերպարը սկանդալային է, սեքսուալ, ես ազատ մարդ եմ, սակայն փողն այնքան չարժե, որ ես ծախվեմ: Թե՛ այստեղ եմ սոված օրեր ունեցել, թե՛ Հայաստանում, թե՛ Նյու Յորքում, սակայն երբեք չեմ դիմել այդ քայլին՝ ելնելով իմ արժեքներից:

Ինձ համար դա անընդունելի է: Երբ Նյու Յորքում սոված էի, որպես մերկապարուհի աշխատելու հնարավորություն ունեի, բայց միայն այն միտքը, որ այդ կեղտոտ փողը պիտի դիպչի իմ մարմնին, ինձ ստիպեց զուգարան մաքրել հյուրանոցում: Ես ծանր աշխատանքից չեմ վախենում՝ պապիկի եմ պահել, որպես հավաքարար եմ աշխատել, բայց մարմնավաճառ չեմ եղել, պոռնո տեսահոլովակ չեմ ունեցել: Ինչ-որ մեկն էլ իմ անունը գրել է պոռնոհոլովակի տակ, ու բոլորը քննարկում են, որ դա ես եմ:
Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես դա հեռացնել համացանցից: Մարմին վաճառել ամեն աղջիկ չի կարող: Այլ հարց է բիկինիով նկարահանվելը: Ես արտիստ եմ: Եթե գա ժամանակ և իմ ամուսինը նեղվի իմ տեսքից, միայն նա կարող է ինձ ասել՝ մի հագիր նման հագուստ, սակայն ես ամուսին չունեմ»,- ասաց Շպռոտն ու շեշտեց, որ ունի նաև ադեկվատ հետևորդների մեծ բանակ, որոնք միշտ իր կողքին են և քաջալերում են իրեն:
Երգչուհին կարևորեց նաև փաստը, որ մայրը միշտ հասկանում է իրեն և ամեն հարցում իր և քրոջ կողքին է․ «Նա աշխարհ ամենաբարի մայրն է»:Անդրադառնալով աշխատանքային նորությանը՝ Շպռոտն ասաց, որ առաջարկը ստացել է իր վաղեմի ընկերոջից՝ Մենչից: «Առաջարկն ինձ շատ գրավեց, քանի որ Մենչի յուրաքանչյուր նախագիծ հաջողության է հասել: Մարմնավորում եմ ամերիկահայ հարուստ աղջկա, որն ունի գումար, տուն:

Հրաչն ու Սերգեյը նրա տանն են աշխատում: Կերպարս այրի է: Հուսով եմ՝ կսիրվի,- ասաց նա ու հավելեց, որ այս դեպքում շեշտ չի դրվել իր սեքսուալ կերպարի վրա, քանի որ «Ֆուլ Yere1»-ը դիտում են նաև երեխաները:
Նոր ժանրում ներկայանալու մտավախություններ չունի: -Ես սիրում եմ կատակերգություն: Կարևորն այն է, որ ընթացքից հաճույք ստանանք: Կարծում եմ՝ հեռուստադիտողներն էլ կզգան, որ հավեսով ենք աշխատել»:

Շպռոտը շեշտեց, որ սիրում է էքսպերիմենտներ անել, իսկ դերասանական ոլորտն իր համար նոր չէ: Ավելի վաղ Մենչի հետ աշխատել են «Թաքնված տեսախցիկի» շրջանակում, բացի այդ, խաղացել է ֆիլմերում և թատրոնում:

«Ներկայացել եմ «Որոգայթում»: Եվս մի ֆիլմում Լոս Անջելես տեղափոխվելուց հետո եմ նկարահանվել: Մանկուց գնացել եմ թատերական խմբակների: 16 տարեկանում մի ներկայացման մեջ էի խաղում, որտեղ հերոսուհին մոտ մեկ ժամ մենակ էր խաղում:

Խոսք, գրեթե չկար, ամբողջը կառուցված էր դիմախաղի վրա»,- ասաց նա ու կատակեց, որ բարձր լացելն էլ իր մոտ լավ է ստացվում:

Աղբյուր՝ tert.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика