Կան սննդամթերքներ, որոնք շատ կարևոր են ուղեղի բջիջները սնելու համար: Ուղեղի բջիջներն իրենց կենսունակությունը մինչև խոր ծերություն կպահպանեն, եթե այդ մթերքները հնարավորինս հաճախ օգտագործեք:Ահա ուղեղի «ամենասիրած» մթերքների ցանկը:
Գազար — խթանում է նյութափոխանակությունը, լավացնում հիշողությունը:
Անանաս — անհրաժեշտ է հիշողության մեջ մեծ ծավալով տեղեկություն մտապահելու համար:
Մանր ծովախեցգետին — սնում է ուղեղն անհրաժեշտ ճարպաթթուներով, որոնք կանխում են աթերոսկլերոզը: Օրվա չափաբաժինը` 100 գրամ:

Գլուխ սոխ — ուղեղը սնում է թթվածնով, վերացնում է մտավոր հոգնածությունը, լավացնում է մտավոր աշխատունակությունը:
Ընկույզ — հատկապես օգտակար է, երբ պատրաստվում եք նստել ղեկին կամ մասնակցել ինտելեկտուալ մրցույթների. ամրացնում է նյարդային համակարգը և խթանում ուղեղի աշխատանքը:
Թուզ — ուղեղում «տեղ է ազատում» նոր մտքերի համար:
Չաման — օգնում է թարմ մտքեր, գաղափարներ հղալու հարցում: Օգտակար է չամանով թեյը (2 թեյի գդալ չամանի սերմին` 1 բաժակ եռջուր):
Կիտրոն — նպաստում է նոր տեղեկությունների հեշտ ընկալմանն ու յուրացմանը:
