Սննդամթերք, որը խորհուրդ չի տրվում օգտագործել շաքարախտով հիվանդներին

Շաքարախտով հիվանդների համար ամենաանվնաս սննդակարգը հում մրգերն ու բանջարեղենն են, օրինակ, թարմ հազարով, կաղամբով, նեխուրով, ամսական բողկով և պոմիդորով պատրաստած աղցանները` համեմված միայն կիտրոնի հյութով:

Ցանկալի է, որ դրանք լինեն և’ նախաճաշին, և’ ճաշին, և’ ընթրիքին: Շաքարախտով հիվանդներին հատկապես օգտակար են այն մրգերը, որոնք շաքար քիչ են պարունակում` թուրինջը (грейпфрут), ոչ շատ քաղցր խնձորները, դեղձն ու տանձը:

Կիսաթթվաշ և թթվաշ մրգերը, հատապտուղները շաքարախտով հիվանդների մշտական բարեկամներն են. կարգավորում են շաքարի մակարդակն արյան մեջ և հյուսվածքներում` նվազեցնելով դրա ավելցուկը:
Բացի հում մրգերից և բանջարեղենից` կարելի է նաև թեթևակի տապակած կանաչեղեն ուտել: Ինչ վերաբերում է յուղին և ձեթին, հարկ է նվազագույնի հասցնել դրանց օգտագործումը: Սպիտակուցներն ավելի լավ է ստանալ ընկուզեղենից: Իսկ ահա օսլա և շաքար պարունակող մթերքներից պետք է առհասարակ հրաժարվել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика