Սկեսուրս սրտի կաթվածից հետո դարձել է անօգնական․․․Նա ունի 3 որդի, 3 հարս, բայց ոչ ոք չի օգնում նրան։Սկեսուրիս հետ լավ
հարաբերություններ ի սկզբանե չդասավորվեցին: Ամուսինս նրա ավագ որդին է, ով միշտ ծնողների կողքին է եղել և օգնել ամեն հար
ցում: Իսկ հիմա նրա կյանքում ուրիշ կին է հայտնվել, ինչն էլ չէր կարող խանդի առիթ չտալ:

Ես հույս ունեի, որ կկարողանամ երկրորդ մայր ունենալ՝ ի դեմս սկեսուրիս, սակայն ժամանակի հետ համակերպվեցի այդքան սառը
և ոչ բարյացակամ վերբերմունքի հետ:Երբ ամուսնացան նրա կրտսեր որդիները, նա իր ողջ ուշադրությունը փոխեց նրանց կողմը:
Մյուս հարսներին նա շատ էր սիրում, նրանք ապրում էին նույն փողոում և միասին անցկացնում էին բոլոր տոներն ու հանգստյան
օրերը:

Ամուսնուս ծնողներն աջակցում էին կրտսեր որդիներին ֆինանսապես, շատ էին օգնում նաև երեխաների խնամքի հարցում:Մենք
քաղաք տեղափոխվեցինք և սկսեցինք ավելի քիչ շփվել նրանց հետ: Ես մի քիչ տխուր էի, քանի որ աղջիկս անտեսված էր տատիկի
և պապիկի կողմից, սակայն արդեն սովորել էի:Սկեսրայրիս մահից հետո սկեսուրս հիվանդացավ. ինսուլտից հետո նա ինքն իրեն չէր
կարողանում խնամել: Ես սկեցի նրան խղճալ և հաճախ այցելել:

Այժմ նա խնդրում է, որ գանք իր հետ ապրելու, իսկ ես չեմ ուզում գյուղ վերադառնալ, բայց և չենք էլ կարող նրան մեր տուն տանել,
քանի որ ապրում ենք 1 սենյականոց բնակարանում:Մյուս որդիներն ու հարսները չեն էլ մտածում այդ կնոջը խնամելու մասին, իսկ
ինձ դաստիրակությունս թույլ չի տալիս նրան թողնել միայնակ և անօգնական վիճակում: Չգիտեմ, թե ինչ անեմ, մտածում եմ խնա-
մակալ վարձելու մասին…
