Սկեսուրս, առանց թաքցնելու, նախկին հարսի համար ոչինչ չի խնայում, անում է ամեն ինչ, իսկ ես․․․Հանգիստ կյանքի մասին միայն
կարող եմ երազել։Ամուսնացել եմ 5 ամիս առաջ, բայց իմ ընտանիքում ինչ-որ անհա սկանալի բան է կատար վում: Ես ու ամուսինս
ապրում ենք սկեսուրիս հետ, թվում է, թե նրա հետ շատ լավ հարաբերություններ ունենք, բայց իրականում ամեն ինչ այլ է:

Նա ինձ ջերմ չի վերաբերվում, չի ընդունում հարազատի պես,ես ինձ այդ տանը հյուր եմ զգում:Դա ինձ շատ է նյարդայնացնում: Բայց
ամենավատն այն է, որ սկեսուրս սիրում է իր նախկին հարսին՝ ամուսնուս առաջին կնոջը:Նրանք 2 տարի առաջ են ամուսնալուծվել,
բայց սկեսուրիս համար դա նշանակություն չունի:
Առավոտից երեկո նույն բանն եմ լսում. Անին այսպես էր անում, Անին այնպես էր անում, Անիի պատրաստած թխվածքներն անկրկ-
նելի են, Անին աղցանի 1000 բաղադրատոմս գիտի…Իսկ այսօր էլ եկավ ամուսինս և ասաց, որ Անին շաբաթ օրը գալու է մեր տուն,
որ սկեսուրիս մազերը կտրի և ներկի:

Ինձ համար շատ տհաճ էր դա, բայց իմ կարծիքը, բնականաբար, ոչ ոքի չի հուզում:Այդ կինը նույնպես այս տանն է ապրել, սկեսուրս
իր սենյակում հայելու վրա կախել է ամուսնուս և Անիի նկարները,ասում է, որ դրանք իր համար շատ թանկ են…Չգիտեմ, ինչպես վե-
րաբերվեմ այս ամենին:
