Ներկայացնում ենք, թե ինչպես կարելի է սխտորով յուղ պատրաստել։ Այս խառնուրդն ունի երկար տարիների պատմություն, փորձված և հուսալի միջոց է։ Այն առողջացնում է ոչ միայն անոթները, այլև լավացնում է ընդհանուր իմունիտետը։
Սխտորով յուղը ազատում է գլխուղեղի անոթների սպազմերից, սրտի սպազմերից, վերացնում է հևոցը, հիանալի պրոֆիլակտիկ միջոց է սկլերոզի դեմ։Սխտորով յուղի ժողովրդական միջոցի բաղադրատոմսը՝ պատրաստվող տնային պայմաններում․
միջին չափի 1 գլուխ սխտորը տրորել՝ մածուկի վերածելով։Մածուկը լցնել ապակե տարայի մեջ և 1 բաժակ ոչ ռաֆինացված ձեթ ավելացնել։
Փակել և դնել սառնարանի ներքևի հատվածում։Հաջորդ օրը 1 կիտրոն վերցնել և 1թ․գ․ հյութ քամել։
Սխտորով յուղից վերցնել 1ճ․գ․, մեջը լցնել 1թ․գ․ կիտրոնի հյութ, խառնել և խմել օրական 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ։Բուժման կուրսը՝ 1-3 ամիս։
1 ամիս դադարից հետո կրկնել բուժումը։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։