Զգուշացնում ենք 2 մեծ սխալի մասին, որոնք գործում են աղջիկները ողջ աշխարհում: 1. Սեղմում են բշտիկները 2. Չեն լվանում դիմահարդարման վրձինն ու սպունգը Հենց այս 2 սխալն է թույլ տվել մեր պատմության հերոսուհի Քեթի Ռայթը:
Իսկ ամենը սկսվեց, ինչպես բոլորի մոտ՝ բշտիկ առաջացավ և աղջիկն առանց մտածելու այն սեղմեց ու միանգամից դիմահարդարվեց: Հաջորդ առավոտյան նույն տեղում առաջացավ ավելի մեծ բշտիկ, և Քեթին կրկնեց նույն գործընթացը:
Բայց օրվա վերջում աղջկա դեմքն այտուցվեց, ու նա ստիպված եղավ անհապաղ հիվանդանոց տեղափոխվել: Բժիշկներն ասացին, որ Քեթիի մոտ ստաֆիլոկոկային վարակ է, և եթե նա անմիջապես բժշկի չդիմեր, ապա հնարավոր է՝ կորցներ տեսողությունը, կամ էլ ավելի վատ՝ մանրէները կարող էին հասնել ուղեղին:
Բազմաթիվ հետազոտումներից հետո բժիշկները պարզեցին, թե ինչ եղանակով են մանրէները հասել աղջկա օրգանիզմ. պարզվում է՝ նա չէր լվանում դիմահարդարման վրձիններն ու սպունգը, ինչի համար էլ վարձահատույց եղավ:
Պետք է հետևել առողջությանը և չգործել այս 2 սխալները: