Սիրահար զույգը մեքենայով տուն էր գնում, երբ ճանապարհին մի կին տեսավ. Կինը սարսափահար օգնություն էր խնդրում…

Մի օր ցերեկվա ժամին ամուսինները մեքենայով տուն էին վերադառնում, երբ ճանապարհի մեջտեղում տեսան մի կնոջ, ով խնդրում էր կանգ առնել: Կինն ասաց ամուսնուն, որ չարգելակի, քանի որ դա կարող է վտանգավոր լինել, բայց ամուսինը չլսեց նրան:

Սակայն երբ նրանք մոտեցան կնոջը, տեսան, որ նրա դեմքին կապտուկներ և վնասվածքներ կան: Եվ դրա համար էլ որոշեցին հարցնել, թե ինչով կարող են օգնել:

Տուժած կինը օգնություն էր խնդրում. ասաց, որ իր ընտանիքը ավտովթարի է ենթարկվել, և իր ամուսինը՝ նորածին որդու հետ, դեռ մեքենայի մեջ են, իսկ մեքենան ընկել է ջրի մեջ: Կինն ասաց, որ ամուսինն արդեն մահացած է, սակայն փոքրիկը ողջ է:

Տղամարդն ասաց կանանց, որ նստեն իր մեքենայի մեջ, իսկ ինքը շտապեց փոքրիկին փրկելու: Երբ նա իջավ, նկատեց,որ առջևի նստարանին երկու մեծահասակ են նստած, սակայն անշարժացած են, բայց նրանց ուշադրություն չդարձրեց:

Տղամարդն արագ բացեց դուռը և ներսից հանեց երեխային: Երբ վերադարձավ իր մեքենայի մոտ, հայնաբերեց, որ երեխայի մայրը չկա: Կինն ասաց, որ նա նույնպես գնացել է մեքենայի մոտ:Ամուսինները կրկին վերադարձան վթարված մեքենայի մոտ, համոզվեցին, որ առջևի նստարանին նստածները մահացած են, սակայն երբ ուշադիր նայեցին, սարսափեցին….մահացած կինը հենց այն կինն էր, ով օգնություն էր խնդրում…

Այժմ փոքրիկն ապրում է իրեն փրկած ամուսինների հետ:

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր դա. գուցե Աստծո կողմից տրված հրաշք…

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика