Տարվա այս եղանակին գրիպը իշխող դիրքերում և ոչ ոք ապահովագրված չէ գրիպից, հատկապես երբ աշխատավայրում, փողոցում, խանութում, տրանսպորտում, մի խոսքով ամեն տեղ կարելի է հանդիպել գրիպով հիվանդ մարդու:
Մենք պետք է պատրաստված լինենք և կարողանանք անմիջապես բուժել այն, բարդություններից խուսափելու համար:
Այս հարցում մեզ շատ օգնում է սովորական աղը: Դեռևս պրոֆեսոր Շչեգլովը բացահայտել է, որ աղային լուծույթը կարողանում է մաքրել ախտածին մանրէներով վարակված հեղուկը և մթերքները:
Աղային թրջոցների օգնությամբ կարելի է հեշտությամբ բուժել մրսածությունը, գրիպը:
500 մլ ջրի մեջ լուծել 50 գ աղ, այդ լուծույթի մեջ թրջել որևէ բամբակյա գործվածք, և թրջոց դնել ճակատին և ծոծրակին: Երկու ժամ անց տարբերությունն ակնհայտ կլինի:
Հազից ազատվելու համար աղային լուծույթով թրջոց դրեք մեջքին 2 ժամ:
Օրվա ընթացքում կատարեք 4 պրոցեդուրա և գրիպը կնահանջի ու «վատ վերաբերմունքից վիրավորված» կլքի ձեր մարմինը: