Ինչ պետք է անել:
1. Երեկոյան ջերմաչափը դրեք սենյակում, առավոտյան սնդիկը պետք է 35 աստիճան լինի:
2.Առավոտյան հենց արթնանաք, անմիջապես ջերմաչափը թևատակին դրեք և պահեք 10 րոպե:
3.Գրանցեք արդյունքը: Հիշեք, առողջ մարդու մարմնի նորմալ ջերմաստիճանը պետք է լինի 36,5 С° — 36,8 С°:
Արդյունքները:
1.Եթե Ձեր մարմնի ջերմաստիճանը 36,5 С° — 36,8 С° է, ապա վահանագեղձի հետ որևէ խնդիր չկա:
2.Եթե 36,5 С° -ից բարձր է, ուրեմն՝ Ձեզ մոտ հիպետերիոզ է: Հիպերտիերոզի պարագայում վահանաձև գեղձը կարող է ունենալ հորմոնների քանակի ավելացում, որի ժամանակ օրգանիզմը թունավորվում է այդ հորմոններից: Հիվանդները մշտապես բարձր ջերմություն են ունենում, արագանում է սրտի աշխատանքը, բարձրանում է արյան ճնշումը, տառապում են գլխացավերից: Խախտվում է քունը, լինում են թմրած կամ գրգռված վիճակում, բացվում է ախորժակը, կարող է վերջույթների դող սկսվել:
3.Եթե 36,5 С° -ից ցածր է, ապա Ձեզ մոտ հիպոթերիոզ է: Հիպոթիրեոզը դրսևորվում է մաշկի, ենթամաշկային բջջանքի, լեզվի այտուցով (լորձայտուց` միքսեդեմա), մաշկի չորությամբ, մազաթափությամբ: Նկատվում են արագ հոգնելիություն, հիշողության խանգարում, թորշոմածություն, քնկոտություն, մազերի և եղունգների փխրունություն: Ձայնը ցածր է, խռպոտ, ջերմաստիճանը` բարձր, զարկերակային արյան ճնշումը` ցածր, լինում է փորկապություն: Նկատվում են դաշտանային ցիկլի խանգարումներ, հնարավոր են վիժումներ:
Տղամարդկանց սեռական կարողությունը նվազում է: Երեխաների հոգեկան զարգացումը կասեցվում է, աճումը` դանդաղում: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է վահանաձև գեղձի ֆունկցիայի թուլացման աստիճանով: Հիշեք, ջերմաչափով այս ստուգումները կարելի է անել շաբաթը 3 անգամից ոչ ավել: