Պիստակի օգտակար հատկությունները…

Բոլորը ուտում են պիստակ իր զարմանալի համի համար,սակայն ոչ բոլորը գիտեն,որ դրանք նաև շատ օգտակար են:Պիստակ են ուտում ֆիլմ դիտելիս կամ ընդմիջմանը կամ ուղղակի զբոսնելիս:Խոհարարները դրանք օգտագործում են տարբեր ճաշատեսակներում,հատկապես թխվածքներում:Պիստակի օգտակար հատկությունները

1. Սիրտ

Հետազոտությունները ցույց են տվել,որ պիստակը լավացնում է սրտի աշխատանքը և կանխարգելում սրտանոթային հիվանդությունները:Այն նաև օգնում է հիպերտոնիայի դեպքում:

2. Առողջ ճարպեր

Բոլոր տեսակի ընկույզները պարունակում են ճարպեր: 50 հատ պիստակը պարունակում է 160 կալորիա,բայց մեծ քանակությամբ օգտակար ճարպեր:

3. Բջջանյութ

Երբ խոսվում է բջջանյութի մասին,կա տեսակետ,որ դրա ամենամեծ քանակությունը պարունակում է վարսակը,բայց դա ճիշտ չէ:Պիստակում պարունակվող բջջանյութը ավելի շատ է:

4. Կարոտինոիդներ

Կարոտինոիդները կապված են գազարի հետ,սակայն պիստակը նույնպես հարուստ է դրանցով:Այն նաև պարունակում է Լյուտեին և Զեաքսանտին,որոնք նվազեցնում են կուրանալու հավանականությունը:

5. Ֆիտոստերոլներ

Ֆիտոստերոլները դրանք նյութեր են,որոնք մթերիքներից կլանում են խոլեստերինը և տեղափոխում տարբեր օրգաններ:Պիստակը պարունակում է մեծ թվով ֆիտոստերոլներ,որոնք կարող են հաջողությամբ փոխարինել մսին:

6. Սպիտակուցներ

Պիստակը պարունակում է մեծ քանակությամբ բուսական սպիտակուցներ:

7. Հակաօքսիդանտներ

Մենք բոլորս գիտենք,թե հակաօքսիդանտներն ինչպես են օգնում օրգանիզմին ամրացնել իմունային համակարգը: Պիստակում կան ֆենոլային միացություններ,որոնք նման են հակաօքսիդանտներին,որոնք կանխում են քաղցկեղն ու սրտային հիվանդությունները:

8. Սննդարար նյութեր

Վերը թվարկվածից բացի պիստակը հարուստ է երկաթով, կալիումով,ֆոսֆորով,մագնեզիումով և վիտամին B6-ով: Պիստակն օգտագործելիս մեր օրգանիզմը ստանում է ավելի քան 30 վիտամիններ և հանքանյութեր:Օրգանիզմը շատ շնորհակալ կլինի Ձեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика