Պերեկիսի օգտագործման այլընտրանքային մի շարք տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն…

Ջրածնի պերօքսիդը բավական տարածված նյութ է, որն օգտագործվում է ինչպես արդյունաբերության, այնպես էլ բժշկության մեջ: Սակայն այս նյութը շատ ավելի լայն կիրառություն ունի քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ջրածնի պերօքսիդի օգտագործման այլընտրանքային 20 տարբերակ, որոնց մասին շատերը չգիտեն

1.      Վերացնում է վիրուսները.

մրսածության դեպքում կարելի է պարզապես ականջների մեջ 3-ական կաթիլ ջրածնի պերօքսիդ կաթեցնել: Այս միջոցը ոչ միայն կվերացնի վիրուսները, այլև կազատի ականջածծմբից:

2.      Հեռացում է պեստիցիդները.

մրգերն ու բանջարեղենը կարելի է լվանալ ջրածնի պերօքսիդի լուծույթով պեստիցիդները մաքրելու համար (700 մլ ջրին ավելացնել 60 մլ ջրածնի պերօքսիդ):

3.      Ոչնչացնում է մանրէները.

0.5 լիտր ջրածնի պերօքսիդն ավելացնել 3.5 լիտր ջրին և հեղուկացիր շշով ցողել ստացված լուծույթը օդում եղած բակտերիաներից ազատվելու համար:

4.      Սպիտակեցնում է ատամները.

2 թեյի գդալ ջրին ավելացնել 1 թեյի գդալ ջրածնի պերօքսիդ և ստացված լուծույթով ողողել բերանի խոռոչը առամները լվանալուց հետո:

5.      Գունաբացում է եղունգներն ու մազերը.

եղունգները գունաբացելու համար հարկավոր է թրջել դրանք ջրածնի պերօքսիդով: Բացի այդ, այս նյութը կարելի է օգտագործել նաև մազերը գունաբացող միջոցների փոխարեն:

6.      Մաքրում է օրգանիզմը շլակներից.

օրգանիզմից շլակները դուրս բերելու համար հարկավոր է լոգանքի ջրին ավելացնել 250 մլ (35 %-անոց) ջրածնի պերօքսիդ, իսկ լոգանք ընդունելուց հետո ցողել մարմինը մաքուր ջրով:

7.      Բուժում է հարբուխը.

1 գդալ ջրածնի պերօքսիդը խառնել մի բաժակ ջրին և ստացված լուծույթն օգտագործել քթի խոռոչի ողողումներ կատարելու համար:

8.      Մեղմում է ատամի ցավը.

ատամի ցավը մեղմելու համար հարկավոր է խառնել կոկոսյան ընկույզի յուղը ջրածնի պերօքսիդին և ստացված խառնուրդով ողողել բերանի խոռոչը:

9.      Մաքրում է մաշկը.

բշտիկներից ազատվելու և մաշկը մաքրելու համար կարելի է շփել մաշկը ջրածնի պերօքսիդով:

10.  Հեռացնում է կոշտուկները.

խառնել հավասար քանակությամբ ջրածնի պերօքսիդն ու գոլ ջուրը և թրջել կոշտուկն այդ լուծույթով՝ ավելի հեշտ հեռացնելու համար:

11.  Ոչնչացնում է սնկերը.

ջրի և ջրածնի պերօքսիդի խառնուրդը (1:1 հարաբերակցությամբ) կարելի է օգտագործել նաև ոտնաթաթի սնկերից ազատվելու համար:

12.  Ախտահանում է ատամի խոզանակը.

պարզապես հարկավոր է լվանալ ատամի խոզանակը ջրածնի պերօքսիդով:

13.  Մաքրում է հետքերը.

օրգանական ծագման ցանկացած հետքից (հատկապես արյան) կարելի է ազատվել ջրածնի պերօքսիդի օգնությամբ: Հարկավոր է քսել ջրածնի պերօքսիդը հետքին, թողնել 1 րոպե, այնուհետև լվանալ սառը ջրով:

14.  Արդյունավետ է կենդանիների թունավորումների դեպքում.

կատուների կամ շների թունավորման դեպքում կարելի է ջրածնի պերօքսիդ կիրառել: Այն փսխում կառաջացնի՝ դրանով իսկ մաքրելով ստամոքսն ու ամբողջ օրգանիզմը:

15.  Հիանալի մաքրող միջոց է.

ջրածնի պերօքսիդը կարող է լինել սպասքը լվանալու հիանալի միջոց: Բացի այդ, այն շատ հարմար է նաև տան մաքրության համար:

16.  Կիրառվուըմ է կոնտակտային լինզաների լվացման համար.

կոնտակտային լինզաները լվանալու համար դրանք հարկավոր է ամբողջ գիշեր թողնել ջրածնի պերօքսիդի լուծույթի մեջ:

17.  Չեզոքացնում է հոտերը.

գործվածքի տհաճ հոտերը չեզոքացնելու համար կարելի է մինչ լվանալն թրջել հագուստը սպիտակ քացախի և ջրածնի պերօքսիդի լուծույթով:

18.  Ոչնչացնում է բորբոսը.

պարզապես հարկավոր է ցողել բորբոսը ջրածնի պերօքսիդով, թողնել 10 րոպե, այնուհետև մաքրել սպունգով:

19.  Ապահովում է բերանի խոռոչի հիգիենան.

բերանի խոռոչը ջրածնի պերօքսիդով ողողելը կօգնի ազատվել բակտերիալ վարակներից, մանրէներից ու մանր խոցերից:

20.  Ախտահանում է ձեռքերը.

ջրածնի պերօքսիդը կարելի է օգտագործել նաև հակաբակտերիալ օճառի փոխարեն: Պարզապես հարկավոր է ցողել ձեռքերը ջրածնի պերօքսիդով և շփել դրանք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика