Պետք է ես էլ մնացածի պես եսասեր լինեի․․․Վաճառեցի տունս, գումարը տվեցի աղջկաս ու թոռանս, իսկ հիմա մնացել եմ  միայնակ ու անտուն

Պետք է ես էլ մնացածի պես եսասեր լինեի․․․Վաճառեցի տունս, գումարը տվեցի աղջկաս ու թոռանս, իսկ հիմա մնացել եմ  միայնակ
ու անտուն։Ցավոք, շատ ուշ հասկացա, որ երջանիկ լինելու համար մարդ պիտի եսասեր լինի․․․Աղջիկս խոստացել էր, որ իմ մասին
հոգ կտանի, սակայն հիմա անհամբեր սպասում է, թե երբ եմ հեռանալու կյանքից։

Բանն այն է, որ ես ինձ հիմարի պես եմ պահել, հավատասցել եմ նրա խոսքերին ու վաճառել բնակարանս։ Աղջիկս նույնպես ծախեց
իրենը ու մենք 3-սենյականոց տուն գնեցինք, որտեղ էլ միասին ենք ապ րում․ ես, աղջիկս ու 19-ամյա թոռնուհիս։ Ամուսինս վաղուց
չկա, իսկ աղջիկս բաժանվել է, երբ երեխան 15 տարեկան էր։Քանի որ աղջիկս պիտի աշխատեր, մենք որոշեցինք միասին ապրել։

Ես շատ ուրախ էի նման որոշման համար․ համ ես միայնակ չէի լինի,համ թոռնիկիս հետ շատ ժամանակ կանցկացնեի։ Քանի որ մեր
երկուսի բնակարանները 1-սենյականոց էին, մտածեցինք, որ ավելի լավ է 1 մեծը գնենք, որ բոլորս ունենանք ննջասենյակ։ Տունը ձև-
ակերպեցինք դստերս անունով։Մոտ 1 տարի հանգիստ ապրեցինք, հետո սկսվեցին մեր խնդիրները։

Աղջիկս մինչև ուշ գիշեր տուն չէր գալիս, իսկ թոռնիկս ինձ բացարձակապես չէր նկատում։ Ես խոսում էի, բացա տրում, որ պետք է
դաս անել, որոշակի տաт գործեր, գոնե ուտելուց հետո ափսեն դնել լվացարանի մեջ, իսկ նա դուռը շխկացնում էր դեմքիս։ Աղջիկս
առահասարակ չէր խոսում․ գալիս էր տուն կեսգիշերն անց, հաց ուտում ու պառկում քնելու։Երբ նրանք տանն են լինում, միայն իրար
հետ են խոսում։ Ես նստում եմ նրանց կողքին, բայց ինձ չեն նկատում։

Կարող են հյուրեր հրավիրել ու մինչ ուշ ժամ երգեր միացնել, աղմկել՝ իմ մասին բոլորովին չմտածելով։ Եթե համարձակվեմ բարկա-
նալ, կողմնակի մարդկանց ներկայությամբ ինձ վիրավորում են ու ստորացնում։ Առաջարկեցի, որ վաճա ռենք տունը ու նորից առա
նձնանանք, հատկապես, որ թոռնիկս արդեն չափահաս է, կարող է և մենակով տանը մնալ՝ մինչ մոր վերադառնալը, իսկ նա պատա
սխանեց, որ իր տունն է ու իրեն այսպես էլ է հարմար։

Գուցե որևէ մեկը հայտնվել է նման իրավիճակում։ Ի՞նչ խորհուրդ կտաք, ի՞նչ անեմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика