Սա ամենաառողջարար ըմպելիքներից մեկն է, պատրաստվում է պարզ բաղադրիչներից, բայց չափազանց օգտակար է և բուժիչ: Այն լի է վիտամիններով, երիտասարդացնում է օրգանիզմը, թեթևացնում և վերացնում է մրսածության ախտանիշները:
Բացի այդ, այս միջոցն օրգանիզմից դուրս է բերում տոքսիններն ու պարազիտները, որոնք վնասակար ազդեցություն են ունենում օրգանների և ընդհանուր ինքնազգացողության վրա:
Ինչ է անհրաժեշտ.
300-350գ կոճապղպեղ
1 կիտրոն
150գ մեղր
Ինչպես պատրաստել.
Կոճապեղպեղի մասին ինֆորմացիայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն պարունակում է մեծ քանակությամբ վիտամին C, որն անփոխարինելի է օրգանիզմի համար: Կոճապղպեղը մաքրել, կտրատել:
Մաքրել նաև կիտրոնը և հանել կորիզները: Կոճապղպեղի հետ միասին աղալ կամ մանրացնել բլենդերով: Ավելացնել մեղրը, լավ խառնել:
Պրոֆիլակտիկայի համար ընդունել 1թ.գ. խառնուրդ: Եթե համը բոլորովին դուր չգա ձեզ, կարող եք խառնել թեյի հետ:
Կոճապղպեղն արգելվում է օգտագործել, եթե ունեք աղեստամոքսային տրակտի հիվանդություններ:
Այս միջոցը օգտակար է նաև խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց համար:
Եղեք առողջ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․
Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։