Նա ուժեղ տղամարդ էր, բարձր ձայնով եւ կոպիտ կերպարով: Իսկ նա՝ քնքուշ և նրբանկատ կին էր: Նրանք ամուսնացել են: Ամուսինը հոգ էր տանում, որ ընտանիքը ոչ մի բանի կարիք չունենա, իսկ կինը զբաղվում էր տան կենցաղով և երեխաների խնամքով:
Երբ երեխաները մեծացան, նրանք իրենց ընտանիքները կազմեցին ու հեռացան տնից:Երբ երեխաներն արդեն վաղուց տանը չէին, կինն իր սովորական ժպիտը կորցրեց, դարձավ ավելի փխրուն ու գունատ:
Նա այլեւս չէր ուզում ուտել, եւ որոշ ժամանակ անց ուղղակի դադարեց վեր կենալ անկողնուց:Անհանգստացած ամուսինը նրան տարավ հիվանդանոց: Հիվանդի մոտ հավաքվել էին լավագույն բժիշկներն ու մասնագետները, որոնցից ոչ մեկը չկարողացավ ճշգրիտ ախտորոշել: Նրանք ուղղակի գլուխներն էին օրորում:
Բժիշկներից մեկը մի կողմ քաշեց ամուսնուն եւ ասաց.
«Ես կարծում եմ, որ Ձեր կինը պարզապես այլեւս չի ցանկանում ապրել …»:
Ամուսինը լուռ նստած էր կնոջ մահճակալի կողքին, նրա ձեռքը բռնած: Կնոջ փոքրիկ ձեռքն ամբողջությամբ կորել էր ամուսնու հզոր ձեռքում:
Նա ասաց.
— Դու չես մահանա:
— Ինչո՞ւ, -հարցրեց կինը հոգոց հանելով:
— Որովհետեւ դու ինձ պետք ես…
— Իսկ ինչու առաջ չէիր ասում դրա մասին…
Այդ պահից սկսած, կնոջ առողջությունը սկսեց արագ բարելավվել:Այսօր նա արդեն իրեն լավ է զգում:
Իսկ բժիշկները եւ ճանաչված մասնագետները այդպես էլ չեն հասկանում, թե ինչ հիվանդություն էր կնոջ մոտ և ինչ հրաշալի միջոց օգնեց նրան այդքան կարճ ժամանակում:
Երբեք թողեք հետոյի, որ որեւէ մեկին ասեք, որ սիրում եք նրան: Արեք դա այսօր: Մի մտածեք. «Մայրս, երեխաներս, կինս կամ ամուսինս դա շատ լավ գիտեն»:
Սերը կյանք է: Կա մեռյալների աշխարհ և կա ապրողների աշխարհ: Սերն է դրանց տարբերությունը:
Սիրեք ու ասեք դրա մասին: