«Չէ որ դու թոշակ ես ստանում, էլ ինչու ես փող ուզում, փողը օդից չի գալիս, աշխատել է պետք» — «խելացի» աղջկա պատասխանը ցնցել է ողջ համացանցը…

Հարևանուհիս թոշակառու է, առողջական խնդիրներ ունի, մի կերպ է գոյատևում: Նա մի աղջիկ ունի, ամուսնացած է, ամուսինը բավականին ապահովված մարդ է, լավ վաստակում է: Երբ նոր էր ամուսնացել մորն օգնում էր, հաճախակի տեսակցության էր գալիս, հետո նկատեցի, որ սկսեց հազվադեպ գալ մորը տեսակցության: Երբ մի օր հարցրի, թե ինչու Սոնան նախկինի պես հաճախակի չի գալիս, հարևանուհիս ասաց, որ նա անընդհատ ճամփորդությունների է մեկնում, նրանք շատ զբաղված են:

Բայց ես զգում էի, որ հարևանուհուս աչքերը տխուր էին, երբեմն նկատում էի, որ արցունքներն է սրբում, բայց այնպես որ ոչ ոք չտեսնի: Մի օր հարևանուհուս ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, շտապ օգնություն զանգեցի: Բժիշկները եկան զննեցին ու դեղեր նշանակեցին: Նա թոշակը արդեն մի քանի օր էր ինչ ստացել էր, ու որոշ չափով ծախսել էր: Նա զանգահարեց աղջկան և նրան դիմեց խնդրանքով.

«Աղջիկս, ես պետք է դեղեր գնեմ, բայց գումարս չի բավականացնում, ես անհարմար եմ զգում, քեզանից փող խնդրել, բայց այլ ելք չունեմ, կամ, եթե դժվար չէ, ամուսնուցդ խնդրիր, ես կամաց-կամաց կվերադարձնեմ»:Սոնան այդ ժամանակ ընկերուհու հետ գտնվում էր առևտրի կենտրոնում, իր համար նոր կոշիկներ ու վերարկու էր ընտրում: Նա մի պահ լռեց, կողքից լսվեց ընկերուհու ձայնը. «Սոնա, այս երեք հարյուր դոլարանոց կոշիկները վերցրու, շատ գեղեցիկ են» ու հանկարծ դյուրագրգիռ տոնով պատասխանեց.

«Չէ որ թոշակ ես ստանում, այդ ինչպես ես ծախսում, որ գումարը չի բավականացնում, մայրիկ փողը օդից չի ընկնում, աշխատել է պետք, ինչու չես մտածում ինչ որ աշխատանք գտնես, չգիտեմ, տեսնեմ, եթե ստացվի կօգնեմ, դե լավ, հիմա շատ զբաղված եմ …»«Աղջիկս ես սիրով աշխատանք կգտնեի, սակայն առողջական վիճակս չի ներում»:«Մա՛մ, ասացի խանգարում ես», -ասաց նա ու անջատեց:

Ես անկեղծ ասած, տեղս չէի գտնում, ես տեսել եմ, թե ինչ դժվարությամբ է աղջկան մեծացրել ու հիմա աղջիկը ինչ-որ կոշիկներ ու վերարկու ավելի է գերադասում, քան մոր առողջությունը:Չդիմացա: Ես ճանաչում էի Սոնայի ամուսնուն: Գնացի նրա մոտ ու ամեն ինչ պատմեցի: Խնդրեցի նրան ոչինչ չասել Սոնային, ուղղակի օգնել կնոջը: Սոնայի ամուսինը շատ ազնիվ ու առաքինի մարդ է:

Նա Սոնայի մորը տեղավորեց հիվանդանոցում, վճարեց բուժման համար, ապահովեց այն ամենով, ինչ անհրաժեշտ էր:Հաջոր օրը ես ապուր էի պատրաստում, որ գնայի հարևանուհուս տեսակցության, հանկարծ դռան զանգը հնչեց: Սոնան էր:

— Ներեցեք, չգիտեք մայրս որտեղ է, զանգում եմ չի բացում, չեմ հասկանում ուր պետք է գնացած լինի, — շատ դյուրագրգիռ տոնով հարցրեց նա
— Հիվանդանոցում է, — ասացի ես, չնայած, որ չէի ուզում երեսին նայել:

— Փաստորեն հիվանդանոցում բուժվելու գումար ունի, էդ դեպքում ինչու էր ինձանից փող ուզում, երևի մտածում է մեր փող այնքան շատ է, որ չգիտենք որտեղ ծախսենք:

— Նա գումար չուներ, նրան օգնել են:

— Ո՞վ, ո՞վ պետք է նրան օգներ:

— Բարի ու լավ մարդիկ, ովքեր բարձր են գնահատում ծնողներին, անկախ նրանից իրենց ծնողն է, թե մեկ ուրիշի,- բարկացած պատասխանեցի ես՝ հազիվ զսպելով նրան ապտակելու ցանկությունս, — ու լավ կլինի հիշես, թե մայրդ ժամանակին, որքան բանից է իրեն զրկել քեզ մեծացնելու, ուսման տալու ու քո քմահաճույքները կատարելու համար:

Ամո՛թ քեզ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика