Քաղցկեղը սարսափելի հիվանդություն է, որը չի ճանաչում ոչ սեռ, ոչ էլ տարիք։
Ահա քաղցկեղի մի քանի ախտանիշներ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։
Հոգնածություն
Եթե մշտապես զգում եք հոգնածություն, որը չի անցնում նույնիսկ հանգստանալուց հետո, ապա դա կարող է վկայել արյան քաղցկեղի մասին։
Դողէրոցք, բարձր ջերմություն
Եթե քաղկեղն ազդում է ձեր օրգանիզմի վրա, ապա դողէրոցքը զարմանալի երևույթ չէ։ Լեյկեմիան և լիմֆոման հաճախ ուղեկցվում են տվյալ երևույթով։
Քաշի անդադար նվազում
Եթե հատուկ չեք փորձել շտկել մարմինը և ազատվել ավելորդ կիլոգրամներից, բայց քաշը շարունակում է նվազել, ապա դա կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, աղիների կամ թոքերի քաղցկեղի մասին։
Խռպոտ ձայն
Եթե կոկորդը հաճախ չորանում է, իսկ ձայնը կտրված է, ապա դա կարող է լինել թոքերի քացղկեղի ցուցանիշ։
Այտուցված վերջույթներ
Եթե հաճախ եք նկատում, որ ձեր ձեռքերն ու ոտքերը այտուցվում են առանց երևելի պատճառի, ապա դա կարող է վկայել երիկամների, լյարդի հիվանդությունների մասին։
Խնդրահարույց մաշկ
Մաշկը մեր ամենամեծ օրգանն է, այնպես որ եթե նկատում եք բծեր, կարմրություն, դեղնություն, տարօրինակ ծակծկոցներ, որոնք նախկինում երբեք չեն եղել, ապա խորհդակցեք մասնագետ բժիշկի հետ։
Կապտուկներ
Սա ևս մաշկային խնդիր է։ Եթե առանց պատճառի մաշկի վրա կապտուկներ են հայտնվում, կամ լինում են վերքեր, որոնք երկար ժամանակ չեն անցնում, ապա դա կարող է առաջացած լինել վտանգավոր բջիջների ազդեցությունից։
Մշտական ցավ
Եթե հատուկ բացատրություն չունեցող ցավերի հետ եք բախվել, ապա դա կարող է նշանակել, որ ձեր օրգանիզմը գտնվում է վտանգի տակ։
Սրտխառնոց
Սրտխառնոցը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։